Ինտելեկտուալ խաղ-մրցույթ
Այսօր Ալավերդու համար երկու միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ Սուրբ Հարության տոնին նվիրված ինտելեկտուալ խաղ-մրցույթ:
Մրցույթին մասնակցում էին աշակերտական յոթ թիմեր, ովքեր ակտիվորեն և մեծ պատրաստվածությամբ մասնակցեցին խաղ-մրցույթին և արժանացան ժյուրիի գնահատմանը:Միջոցառման ավարտին մասնակիցներին հանձնվեցին խրախուսական նվերներ և շնորհակալագրեր: Միջոցառումն իրականացրեց Համայնքային համախմբման և աջակցության կենտրոնը` Վորլդ Վիժն Հայաստան ՄԲԿ-ի ֆինանսական աջակցությամբ: