ՀայEng

ԱՇԽԱՏԱՆՔ ԱԽԹԱԼԱ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

«Համայնքային Համախմբման և Աջակցության Կենտրոն» հասարակական կազմակերպությունը հայտարարում է մրցույթ Լոռու մարզի Ախթալա համայնքի համայնքային համախմբողի թափուր պաշտոնի համար:

Աշխատանքի նպատակը`

Խթանել երեխաների  իրավունքների պաշտպանությունը` ակտիվորեն համագործակցելով համայնքային  կառույցների, տեղական  և  միջազգային կազմակերպությունների   հետ:  Աջակցել համայնքներում  այնպիսի  միջավայրի  ձևավորմանը,  որը  կնպաստի   երեխաների  ակտիվ  զարգացմանը:

 

Հիմնական պարտականությունները.

 

 

 

 

  1. Աջակցում է խոցելի  խմբերի  երեխաների  բացահայտմանը  և  նրանց  խնդիրներին  արձագանքելու քայլերի  մշակմանը
  2. Աջակցում  է  հատուկ  կարիքներ  ունեցող  երեխաների  կրթության  կազմակերպմանը  համայնքում:
  3. Աջակցում է համայնքի  համար  հավելյալ ռերսուրսների   հայթհայթմանը`համագործակցելով  այլ   կառույցների  հետ,կամ  ծրագրեր  ներկայացնելով դոնոր  կազմակերպություններին:
  4. Իրականացնում  է  Վորլդ  Վիժն միջազգային  բարեգործական կազմակերպության  հովանավորչական   ծրագրի  գործառույթները  համայնքում  /ըստ  ծրագրի  մշակված  չափանիշների/
  5. Պարբերաբար  մասնակցում է համապատասխան  դասընթացների`   երեխաների  իրավունքների  զարգացման պաշտպանության  ոլորտի վերաբերյալ  գիտելիքների   բարձրացման  նպատակով:
  6. Ներկայացնում  է ամսական  հաշվետվություններ կատարված  աշխատանքների  վերաբերյալ:
  7. Շփվում  և  հանդես  է  գալիս,  որպես Մարզային  երեխաների  Իրավունքների  Պաշտպանության  կառույցի  ներկայացուցիչ:

 

Պահանջվող որակավորումը և հմտությունները.

 

  • Բարձրագույն  կրթությունը հումանիտար  ոլորտում  ցանկալի  է .
  • Երեխաների  և  ընտանիքների  հետ  աշխատանքի  առնվազն 1 տարվա փորձ
  • Կազմակերպչական   ունակություններ և   թիմային  աշխատանքների  հմտություններ
  • Մարդկանց հետ  շփվելու, համախմբելու  և  ներգրավելու  կարողություններ
  • Հայերենի  գերազանց  իմացություն  և  համակարգչով  աշխատելու   հմտություններ / Word, Excel/

 

Հետաքրքրված անձանց խնդրում  ենք  մինչև 2018թ    հունիսի 30-ը   ներկայացնել  ինքնակենսագրություն (CV)  և կից նամակ՝ հիմնավորելով  տվյալ      պաշտոնում  աշխատելու ցանկությունը,  ուղարկելով այն Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է Javascript-ին հնարավորություն տալ դիտելու համար էլ. hասցեին, կամ ներկայացնել Վորլդ Վիժն Ալավերդու ՏԾ գրասենյակ, ք. Ալավերդի, Ջրավազան 5ա հասցեով:

 

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 098935053 հեռախոսահամարով:

 

Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրության անցած թեկնածուները:

որոնում