ՀայEng

Երեխաների պաշտպանության միջազգային օր

Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ հունիսի 1-ին, «Համայնքային համախմբան և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ և ՎՎՀ ՄԲԿ-ի ֆինանսական աջակցությամբ կազմակերպվեցին տոնական միջոցառումներ Աքորի, Արևածագ, Ախթալա, Այրում, Հախպատ, Քարինջ, Մղարթ, Ճոճկան, Կաճաճկուտ համայնքներում։

Երեխաներն իրենց տոնն անցկացրեցին վառ ժպիտներով․ նրանք երգում էին, պարում, խաղում, նկարում։ Իսկ հունիսի 2-ին գեղեցիկ միջոցառում տեղի ունեցավ Ալավերդու թիվ 12 դպրոցին կից բարեկարգված խաղադաշտում։ Միջոցառումը բաղկացած էր անակնկալներով լի մի քանի հատվածներից։ Միջոցառման բացումն արվեց ՎՎՀ-ի «Հոգատարություն հանուն հավասարության» ծրագրի մասնակիցների կողմից, ովքեր երեխաների համար պատրաստել էին խաղեր, տրամաբանական հարցեր, տեղի ունեցավ նաև խորհրդանշական պատի բացումը։ Այնուհետև երեխաներին իրենց դհոլային կատարմամբ ողջունեցին թիվ 12 դպրոցի սաները։ Վերջում երեխաներին հյուրընկալվեցին սիրված հեքիաթի հերոսները։

 

որոնում