ՀայEng

Դեբեդի վրա 22 կմ թունել կկառուցվի. Ս.Կարապետյանի ընկերությունը վտանգելո՞ւ է բնությունը

Առաջիկա ամիսներին կսկվի «Շնող» ՀԷԿ-ի կառուցման աշխատանքները: Այն կառուցվելու է Լոռու մարզի երկայնքով անցնող Շնող գետի վրա: Գետին հարող համայնքների ղեկավարները գրեթե տեղեկություն չունեն, թե ինչ տեսք ունի ծրագիրը: Դա այն դեպքում, երբ  2017 թվականի օգոստոսի 10-ին կառավարությունը հավանության էր արժանացրել «Դեբեդ հիդրո» ՍՊԸ-ի, ներդրողների ակումբի եւ կառավարության միջեւ ստորագրվելիք հուշագրին:

Իրավաբանական անձանց ռեգիստրի գործակալության տվյալներով «Դեբեդ հիդրո» ՍՊԸ-ն  հիմնադրվել է  2017 թվականի փետրվարի 6-ին: Միակ հիմնադիրը «Էներգո ինվեստ հոլդինգ»  ՓԲԸ-ն է, որի տնօրենների խորհրդի նախագահը Կարեն Կարապետյանն է՝ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, միլիարդատեր ՍամվելԿարապետյանի որդին: «Էներգո Ինվեստ Հոլդինգ» փակ բաժնետիրական ընկերության միակ բաժնետերն էլ

«Հրազդանի էներգետիկ կազմակերպություն ԲԲԸ-ն է: Վերջինիս 100% բաժնետոմսերի սեփականատեր է հանդիսանում «Տաշիր Կապիտալ» փակ բաժնետիրական ընկերությունը:

 

Հայ հիդրո էներգանախագիծ ինստիտուտի կողմից 1966թ.կատարվել է տեխնիկական նախագիծը, որըճշտվել է 1993թ: Ձորագետի վտակ Չքնաղ գետի վրա նախատեսվում էր կառուցել Արմանիսի ջրամբարը`130 մլն.մ3 ծավալով, որը հնարավորություն կտար կառուցել 124 ՄՎ  հզորությամբ կայան և արտադրել տարեկան 460 միլիոն կվտժ էլեկտրաէներգիա: Շնողի ՀԷԿ-ի գլխամասային հանգույցը կառուցվելու է `Ձորագետ և Փամբակ գետերի միավորումից հետո Դեբեդ գետի սկզբնամասում: Նախատեսվում է Շնող ՀԷԿ-ի դերի վացիայի վրա ուղղել Մարց և Կիստում վտակների հոսքերը:

Նախորդ տարի փոխըմբռնման հուշագիր էր ստորագրվել «Էներգո Ինվեստ Հոլդինգ» ՓԲԸ-ի դուստր ձեռնարկություն հանդիսացող «Դեբեդ Հիդրո» ՍՊԸ-ի և խոշոր թունելների հորատման միջազգային մեծ փորձունեցող ամերիկյան «Ռոբինս» ընկերության միջև:

Ամերիկյան ընկերությունը ներդրում կկատարի «Դեբեդ Հիդրո» ՍՊԸ կանոնադրական կապիտալում՝ տրամադրելով «Շնող» ՀԷԿ-ի կառուցման ծրագրով նախատեսված 22 կմ երկարությամբ ջրատար թունելի հորատման մեքենա՝ ապահովելով մեքենայի շահագործման համարտեղական կադրերի վերապատրաստման աշխատանքները, ինչպես նաև՝ ցուցաբերելով տեխնիկական աջակցություն թունելի հորատման ողջ ընթացքում։ «Շնող» ՀԷԿ-ի ծրագրի իրականացման ընդհանուր արժեքը գնահատվում է շուրջ 150-190 մլն դոլար։

«ՀԺ»-ի տրմադրության տակ հայտնված փաստաթղթերից մեկի համաձայն դեռ խորհրդային տարիներին մշակվել եւ նախանշվել է «Շնող» ՀԷԿ-ի նախնական ծրագիրը: Ծրագիրը ստացելէր «Դեբեդի կասկադ» անվանումը: Այն կազմվել է «Հայջրնախագիծ» ինստիտուտ ում դեռեւս 1957 թվականին, վերակազմվել եւ ԽՍՀՄ կառավարության կողմից հաստատվել է 1964 թվականին: Կասկադը կազմում են 5 աստիճանների վրա նախատեսվող 6 հիդրոկայաններ: Նույնիսկ ծրագրված է եղել, որ կասկադի կառուցման նպատակով ներգրավվելիք մեծաթիվ բանվորական ուժի համար երկու նոր բնակավայրեր պետք է ստեղծվեն: Մեկի անունը պետք է լիներ Լուսագյուղ, մյուսինը՝ Անուշ: Իհարկե նոր բնակավայր ստեղծելու միտքը ներկա պայմաններում այդքան էլ իրատեսական չի: Դեբեդ Կասկադը  3 նոր աստիճանների գործարկումով պետք է ունենա 363 հազատկվտ. հզորություն, 632 մլն կվտ ժ էլեկտրաէներգիայի տարեկան միջին արտադրանքով:

Նախորդ տարի ստորագրված փաստաթղթից եւ էներգետիկ ենթակառուցվածքների նախարարությունում առկա շատ սուղ տեղեկատվությւունից հասկանալի է դառնում մեկ կարեւոր բան, որ ՀԷԿ-ի կառուցման ժամանակ ստեղծվելու է 22 կլիոմետր երկարությամբ թունել: «Էներգո Ինվեստ Հոլդինգ» ՓԲԸ-ի պաշտոնական կայքից մեզ հայտնի դարձավ, որ փետրվարի 9-ին «Էներգո ինվեստ հոլդինգ» ՓԲԸ դուստր ընկերություն «Դեբեդ Հիդրո» ՍՊԸ-ն համաձայնագիր է ստորագրել IFC-ի հետխորհրդատվական ծառայությունների մատուցման վերաբերյալ:

Ներկայում շվեյցարական Pöyry Switzerland LLC խորհրդատվական ընկերությունը մշակում է Շնող ՀԷԿ-ի նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորումը: IFC-ն իր հերթին ուսումնասիրելու է նախագծի փաստաթղթերը և տրամադրելու է խորհրդատվություն կայանը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով:

Լոռու մարզի Շնող եւ Ախթալա համայքների ղեկավարները  ՀԷԿ-ի ծրագիրը դեռ չեն տեսել, սակայն լսելեն, գիտեն, որ ՀԷԿ պետք է կառուցվի Դեբեդ գետի վրա: Շնող համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը մեր զրույցում ասաց, որ«Շնող» ՀԷԿ-ի աշխատանքները դեռ չեն սկսվել, սակայն ինքը ծրագրի մասին որոշ տեղեկություններ ունի: Հարցին՝ ձեր համայնքի վարչական տարածքո՞ւմ է գտնվում գետի այն հատվածը, որը պետք է ծածկվի, նապատասխանեց. «Ըստծրագրի՝ այո, վերջնական կետը մեր տարածքում է, սկիզբը՝ ոչ»: Դավիթ Ղումաշյանը նշեց, որ դեռ հանրային լսումներ համայնքում չեն արվել եւ դրա համար է, որ շինարարությունը դեռ չի սկսվել: «Դրական ծրագիր է: Ինչ վերաբերվում է բնապահպանության հետ կապված, նախագծում այդ ամեն ինչը նախատեսված պետք է լինի: Եթե շինարարությունը կատարվի ըստ նախագծի, ինձ թվում է՝բնապահպանական ոչ մի ռիսկ էլ չիլինի»,- ասաց Դավիթ Ղումաշյանը՝ նշելով, որ նախագծին ընդհանուր է ծանոթ եւ չի կարող ասել, թե գետի ջուրը թունելով տեղափոխելն ինչ ռիսկեր կարող է պարունակել:

Ախթալա համայնքի ղեկավար ԱրկադիԹամազյանն էլ մերզրույցում ասաց .«Իմ մոտ նախագիծ չկա, ես չեմ կարող ձեզ կոնկրետ պատասխանել, ինձ ոչ մի նախահաշիվ չեն ներկայացվել: Ստույգ տվյալ չեմ կարող ասել, բայց նախնական պետք է Նեղոցի վերեւը՝ այսինքն՝ մեր վարչական տարածքում պետք է լինի այդ կառույցը»:

Երբ տարիներ առաջ Երեւանում ծածկվեց Գետառ, շատերը տրանսպորտային նորհանգույցների ստեղծման հարցը առաջնային դասեցին, իսկ այսօր տեսանելի է Գետառի բացակայությունը հենց օդի որակի հարցում: «Դեբեդ Հիդրո» ընկերությունից փորձեցինք մեկնաբանություններ ստանալ, սակայն որեւէ կոնտակտ այդպես էլ չգտանք: «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Օլեգ Դուրգարյանն էլ մեր զրույցում նշեց, որ «Շնող»ՀէԿ-իկառուցման,  ավել կամ պակաս 20 կմ անճնշում թունելով, Դեբեդ գետի ավազանի կառուցապատումը իրենից շատ մեծ ռիսկեր է պարունակում: Նրա խոսքով, դեռևս Խորհրդային տարիներին այդ մտքից հրաժարվել  են այն ժամանակվա երկրի կառավարիչները:

«Ինչ ռիսկերի մասին է խոսքը, կվերանա գետի այդ հատվածում ջրի մեջ և ջրամերձ հատվածներում կենդանական աշխարհը: Կպակասեն ջրերի ծավալները, որի արդյունքում Լոռու մարզի Նեղոց գյուղից մինչև Վրաստանի սահման ավելի քան 20 գյուղատնտեսական բնակավայրեր կունենան ջրի խնդիր, կպակասեն նրանց գյուղատնտեսական արտադրության ծավալները, էլ չեմ ասում, որ հենց այդ հատվածի գետի ափամերձ տարածքում առկա են հեկտարներով այգիներ, հատկապես հանրահայտ դեղձի այգիներ, որոնք մարդիք ստեղծել են տասնամյակների ընթացքում , որոնք հիմա այդ ընտանիքների միակ եկամտաբեր կապիտալն էր, այդ այգիները այլևս կմարեն: Կործանարար նախագիծ է ձորի համար և ձորականները պարտավոր են մտահոգվել»,- ասաց Օլեգ Դուրգարյանը՝ նշելով, որ Լոռվա ձորի , ինչպես նաև Տավուշի մարզի սահմանամերձ հատվածների սնումը իրականացնում է հենց այդ գետը, մեկուսացնելով բնությունը գետի ջրերից, նշանակում է չորացնել այն և վերածել անշունչ, անկենդան միջավայրի , որը այլևս պիտանի կլինի միայն հանքարդյունաբերության համար:

Տիրայր Մուրադյան

որոնում