ՀայEng

ԿՈՏԱՅՔԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ ՀՍՏԱԿԵՑՐԻՆ ԻՐԵՆՑ ՔԱՅԼԵՐԸ

«Ճանապարհ դեպի դպրոց» ծրագրի շրջանակներում սույն թվականի հունիսի 20-ին տեղի ունեցավ  հանդիպում Կոտայքի մարզի երթևեկող աշակերտներ ունեցող դպրոցների տնօրենների և մանկավարժների հետ: Հանդիպմանը ներկա էին  Կոտայքի մարզպետարանի կրթության վարչության պետը և  ընտանիքի, կանանց և երեխաների բաժնի պետը: Քննարկման առարկան

էր երթևեկող աշակերտների և մանկավարժների տրանսպորտային փոխադրման և փոխհատուցման խնդիրը: Կոտայքի մարզը բյուրոկրատական մոտեցումներից ելնելով դուրս է մնացել փոխհատուցման ծրագրից: Քննարկումների արդյունում պայմանավորվածություն ձեռք բերվեց մարզի դպրոցների տնօրենների և մարզպետարանի ներկայացուցիչների հետ, առ այն, որ առաջիկայում նրանք կկազմեն երթևեկողների նախահաշիվները և կներկայացնեն ֆինանսների նախարարություն , իրենց ճանապարհածախսի փոխհատուցման ծախսերը «Երթևեկող մանկավարժներին և աշակերտներին տրանսպորտային ծառայությունների մատուցում ” պետական ծրագրում ներառելու համար: 
Այս խնդրին հրավիրում ենք  ՀՀ կրթության նախարար Արայիկ Հարությունյանի ուշադրությունը:
Նշենք, որ հանդիպումը իրականացվեց «Ճանապարհ դեպի դպրոց» ծրագրի շրջանակներում, որը իրականացվում է Համայնքային համախմբման և աջակցության կենտրոնի կողմից  Հայաստանում ԱՄՆ դեապանատան աջակցությամբ:

 

որոնում