ՀայEng

«Փոքրիկ Իշխան» բակային ճամբար

Հուլիսի 9-ին «Համայնքային Համախմբման և Աջակցության Կենտրոն » ՀԿ-ի բակում մեկնարկեց «Փոքրիկ Իշխան»  բակային  ճամբարը: Հինգ օր տևողությամբ ճամբարի ընթացքում երեխաները  ուրախ ժամանցից և հանգստից բացի նաև մասնակցում են թեմատիկ տարբեր ուղղվածության միջոցառումների:

 

 

Ճամբարի ընթացքում երեխաները ջոկատավարների հետ միասին ուսումնասիրել  են իրենց իրավունքներն ու պարտականությունները, կազմակերպել են սպորտային միջոցառումներ, ծանոթացել քրիստոնեական գաղափարախոսությանը և առողջ ապրելակերպի կանոններին:

Բակային ճամբարներ անց են կացվել  նաև Ալավերդու Ակներ թաղամասում, Կաճաճկուտ, Ճոճկան  և Այրում համայնքներում:

Բակային ճամբարները կազմակերվում են «Համայնքային Համախմբման և Աջակցության Կենտրոն» ՀԿ նախաձեռնությամբ՝ Վորլդ Վիժն ՄԲԿ ֆինանսական աջակցությամբ:

 

որոնում