ՀայEng

Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ

 

Ամբողջ աշխարհում դեկտեմբերի 3-ը նշվում է որպես «Հաշմանդամների միջազգային օր»։

Այս տարի «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ն` ՎՀՀ ՄԲԿ-ի ֆինանսական աջակցությամբ մեկնարկեց «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» խորագիրը կրող միջոցառումների շարք։

 

 

Միջոցառումներ իրականացվեցին Հաղպատի, Այրումի, Արևածագի և Ալավերդի քաղաքի դպրոցներում։ Միջոցառման մասնակիցները ծանոթացան հատուկ պայմանների կարիք ունեցող անձանց իրավունքներին և հասարակության մեջ նրանց ինտեգրման կարևորության խնդրին։ Երեխաները շատ ակտիվ քննարկեցին խնդիրը, հնչեցին տարբեր առաջարկներ առկա իրավիճակը բարելավվելու ուղությամբ։Մասնակիցները նշեցին, որ կարևոր է իմանալ հատուկ պայմանների կարիք ունեցող անձանց իրավունքները, քանզի մենք մեր վերաբերմունքով ենք ստեղծում հավասար հնարավորությունների մթնոլորտ ՝միտված հասարակության բոլոր անդամների համար հավասար իրավունքներ, հավասար  հնարավորություններ ստեղծելուն։

որոնում