ՀայEng

ԴԱՐՁԻՐ ԲԱՐԵՐԱՐ ՆՎԻՐԻՐ ԺՊԻՏ

2018թ-ի  դեկտեմբերին Համայնքային Համախմբման և Աջակցության Կենտրոն ՀԿ-ն մեկնարկեց և իրականացրեց «Դարձիր բարերար նվիրիր ժպիտ» բարեգործական ակցիան։ Բարեգործական ակցիայի նպատակն էր Ամանորին ընդառաջ՝ հիմքում ունենալով տեղական հովանավորչության զարգացման միտումները, հավաքագրել քաղցրավենիք, խաղալիքներ, գրենական պիտույքներ,հագուստ և իսկական տոն դարձնել հայ մանուկների Ամանորը։ Ճիշտ է, ժամանակը կարճ էր, բայց բարերարների ներդրումների շնորհիվ հնարավոր եղավ ժպիտ պարգևել  102 մանուկներին ՝ Ալավերդի, Ակներ, Հաղպատ, Աքորի, Ճոճկան, Մեծ Այրում, Ախթալա, Շնող, Թեղուտ, Թումանյան բնակավայրերից ։

Երեխաները առավել խոցելի ընտանիքներից էին :

Անասելի էր այն ուրախությունը, որը նշմարվեց մանուկների դեմքերին՝ Ձմեռ պապի անակնկալ այցից:  Փոքրիկների երգով, պարով, ժպիտներով տոն դարձավ այդ օրը:

Համայնքային Համախմբման և Աջակցության Կենտրոնը, կարևորելով

 

 

տեղական հովանավորության նշանակությունը, նախատեսում է առաջիկայում ևս իրականացնել  նմանատիպ բարեգործական ակցիաներ: «Դարձիր բարերար նվիրիր ժպիտ» բարեգործական ակցիան իր նպատակին ծառայեց շնորհիվ տեղական բարեգործների մեծահոգության և պատրաստակամության։

 

Համայնքային Համախմբման և Աջակցության Կենտրոն ՀԿ-ն  շարունակելու է զարգացնել տեղական բարեգործական ծրագրերը՝  նպատակ ունենալով յուրաքանչյուր քաղաքացու մեջ արթնացնել հոգատարության զգացում մեկը մյուսի նկատմամբ։
Մեր նպատակն է ունենալ զարգացած քաղաքացիական հասարակություն՝ համախմբման և աջակցման միջոցով։

«Դարձիր բարերար նվիրիր ժպիտ » ակցիայի շրջանակներում բարերարներ դարձան՝

Կազմակերպություններ

Վորդ Վիժն ՄԲԿ Լոռու ՏԾ

Looking Forward  Հիմնադրամ

Գործարարներ

Արմեն Կարապետյան ԱՁ

Ալբերտ Ձավարյան  ԱՁ

Հարութ Ձավարյան  ԱՁ

Ռոզա Պետրոսյան ԱՁ

Կարինե Իսրայելյան  ԱՁ

Արթուր Օրդուխանյան ԱՁ

Անհատ բարերարներ

Էդմոն Գիգոլյան

Տաթև Բոշյան

Նարե Մանյան

Նոնա Խաչատրյան

Երկու  բարերարներ  ովքեր չցանկացան հրապարակել իրենց անունները :

Ակցիայի կազմակերպմանն ու իրականացմանը ակտիվ մասնակցեց Համայնքային Համախմբման և Աջակցության Կենտրոնի գրեթե ամբողջ թիմը , ի դեմս

1, Գևորգ Ասլանյանի, ( ՀԿ Համախմբող, ակցիայի կազմակերպիչ և ղեկավար  )

2, Նարե Ասլիզադյանի, ( ՀԿ  Համախմբող/ Սոցիալական աշխատող )

3, Արմինե Շախկյանի, ( ՀԿ Համախմբող / Սոցիալական աշխատող  )

4, Կարինե Ներսիսյանի, ( ՀԿ Համախմբող  )

5, Հերմինե Տիրացվյանի, ( ՀԿ Հաշվապահ  )

6, Ռուզան Մոսինյանի ( ՀԿ Համախմբող )

6, Լուսինե Իսրայելյանի, ( ՀԿ Սոցիալական աշխատող   )

7, Ժաննա Արշակյանի, ( ՀԿ Կամավոր  )

8, Դավիթ Միսկարյանի ( ՀԿ Կամավոր  )

7, Օլեգ Դուլգարյանի, ( ՀԿ  Նախագահ  )

որոնում