ՀայEng

«Բազմաշահագրգիռ սոցիալական պաշտպանություն» ծրագիր

 

2019թ․ հունվարին  մեկնարկել է «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ կողմից իրականացվող «Բազմաշահագրգիռ սոցիալական պաշտպանություն» ծրագրը, որն իրականացվում է Եվրոպական Միության ֆինանսավորմամբ իրականացվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի կողմից տրամադրված դրամաշնորհի շրջանակներում։   

«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:

Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։

«Բազմաշահագրգիռ սոցիալական պաշտպանություն» ծրագրի նպատակն է՝

նպաստել ՀՀ-ում կյանքի դժվարին իրավիճակում           գտնվող երեխաների և ընտանիքների  սոցիալական խնդիրների վերհանման և դրանց  լուծմանն ուղված մեխանիզմների բարելավմանը, մշակելով բարելավման առաջարկություններ:

 

Ծրագիրն իր առջև խնդիր է դրել՝

 

  • Վերհանել  ՍԱՏԳ-ների (ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ) և սոցիալական պաշտպանության այլ պետական գերատեսչությունների  կողմից կյանքի  դժվարին իրավիճակում           գտնվող երեխաների և ընտանիքներին  տրամադրվող ծառայություններում առկա բացերը,
  • Վերհանել  առկա գործիքակազմերի և իրական հնարավորությունների համապատասխանությունը, չափել քաղաքացիների  իրազեկվածությունը, և ներգրավածության աստիճանը ՍԱՏԳ-ի կողմից դեպքի վարման և խնդիրների լուծմանն ուղված աշխատանքներում, մասնակցային մեթոդով նպաստել, ՍԱՏԳ-ների կողմից կիրառվող մեխանիզմների բարելավմանը:
  • Տեղական պիլոտի հաջողված դեպքերի հիման վրա մշակել առաջարկությունների  վերջնական փաթեթ և ներկայացնել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն,
  • Ներգրավել շահագրգիռ կողմերին սոցիալական խնդիրների վերհանման և դրանց  լուծմանն ուղված մեխանիզմների բարելավման պրոցեսին՝ ստեղծելով «Բազմաշահագրգիռ սոցիալական պաշտպանության  ցանց»  կոալիցիան:

Ծրագրի ընդհանուր տևողությունը 6 ամիս է՝ 2019թ․ հունվար-հունիս ամիսները։

Ծրագրի իրականացման աշխարհագրությունն է ՀՀ Լոռու (Ալավերդի),  Տավուշի (Դիլիջան), Գեղարքունիքի (Սևան) և Կոտայքի  (Հրազդան) մարզերը։

Ծևագրի ղեկավար ՝  Օլեգ Դուլգարյան

Ծրագրի համակարգող ՝ Հուսիկ Մարտիրոսյան

որոնում