ՀայEng

Բազմաշահագրգիռ սոցիալական պաշտպանություն ծրագրի շնորհանդես

2019թ. հունվարի 30-ին «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ գրասենյակում տեղի ունեցավ ՀԿ-ի կողմից իրականացվող «Բազմաշահագրգիռ սոցիալական պաշտպանություն» ծրագրի շնորհանդեսը։  Ծրագրի տևողությունը 6 ամիս է՝ 2019թ․ հունվար-հունիս ամիսները, իրականացման աշխարհագրությունը՝ ՀՀ Լոռու (Ալավերդի),  Տավուշի (Դիլիջան), Գեղարքունիքի (Սևան) և Կոտայքի  (Հրազդան) մարզերը։

Շնորհանդեսին ներկա էին

ՀՀ ԱԺ պատգամավոր Հրանտ Այվազյանը, Ալավերդու քաղաքապետ Սասուն Խեչումյանը, Լոռու  մարզպետարանի առողջապահության և սոցիալական վարչության գլխավոր մասնագետ Իրինա Գրիգորյանը և այլ տարբեր շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ պետկան և ոչ պետական սեկտորից։

 

«Բազմաշահագրգիռ սոցիալական պաշտպանություն» ծրագրի նպատակն է՝

Նպաստել ՀՀ-ում կյանքի դժվարին իրավիճակում    գտնվող երեխաների և ընտանիքների  սոցիալական խնդիրների վերհանման և դրանց  լուծմանն ուղված մեխանիզմների բարելավմանը, մշակելով բարելավման առաջարկություններ:

Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավարությամբ կոնսորցիումի միջոցով գործարկվող, «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում:

 

 

որոնում