ՀայEng

CCMS ft "EkoLur"

ՀՀԱԿ-ի եւ «ԷկոԼուր» -ի հանդիպումը

 

Երեկ, փետրվարի 21-ին «Համայնքային Համախմբման եւ Աջակցության Կենտրոն» ՀԿ-ի գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում ՀՀԱԿ ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանի եւ «ԷկոԼուր» բնապահպանական տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանի միջեւ։

Կողմերը քննարկեցին մի համագործակցության ձեւաչափ, որն ուղղված է լինելու շրջակա միջավայրի պահպանության եւ թափանցիկ հանքարդյունաբերության խնդիրներին։

 

Այնուհետեւ քննարկումները շարունակվեցին Շնող գյուղում ՝ Թեղուտի հանքերի շահագործման հետևանքով տուժած և համարժեք փոխհատուցում չստացած քաղաքացիների հետ, ովքեր պայքարում են իրենց և իրենց համագյուղացիների իրավունքների վերականգնման համար:

 

որոնում