ՀայEng

Այցելություններ շահառու համայնքներ

Սույն թվականի փետրվարի 21-ին  «Բազմաշահագրգիռ սոցիալական պաշտպանություն» ծրագրի շրջանակներում իրականացվեցին այցելություններ թիրախ համայնքներ՝ Դիլիջան, Սևան, Հրազդան։ Այցերի նպատակն էր համապատասխան համայնքապետարաննների և ՍԱՏԳ-ների ներկայացուցիչներին ներկայացնել ծրագրի բովանդակությունը, նպատակները, խնդիրները և նախատեսված գործողությունները։ Հանդիպումների ընթացքում ծավալվեցին ակտիվ քննարկումներ, համաձայնություն ձեռք բերվեց հետագա անելիքների շուրջ։ Ծրագիրը ենթադրում է նաև շահառու համայնքների ղեկավարների հետ հուշագրերի կնքում։

 

 

«Բազմաշահագրգիռ սոցիալական պաշտպանություն» ծրագրի նպատակն է՝

Նպաստել ՀՀ-ում կյանքի դժվարին իրավիճակում    գտնվող երեխաների և ընտանիքների  սոցիալական խնդիրների վերհանման և դրանց  լուծմանն ուղված մեխանիզմների բարելավմանը, մշակելով բարելավման առաջարկություններ:

Ծրագիրն իրականացվում է «ՀՀԱԿ» ՀԿ-ի կողմից՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավարությամբ կոնսորցիումով գործարկվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում: «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:

XXXX

որոնում