ՀայEng

Եռօրյա համաժողով Գյումրիում

 

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ն հանդիսանում է Համայնքների զարգացման և մասնակցային կառավարման «ՀամաԶարԿ» կոալիցիայի հիմնադիր անդամ կազմակերպություն։

Եվրոպական Միության աջակցությամբ իրականացվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում մեկնարկած «ՀամաԶարԿ» կոալիցիայի կարողությունների զարգացում» ծրագրով փետրվարի 22-24-ը Գյումրիում անցկացվեց եռօրյա համաժողով, որը նպատակ ուներ իրականացնել կոալիցիայի անդամ կառույցների կարողությունների գնահատում և ռազմավարական պլանի նախագծում։

Համաժողովին «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ն ներկայացնում էր ՀԿ ծրագրի համակարգող Հուսիկ Մարտիրոսյանը։ Կարևորելով կոալիցիաների գաղափարը նա նշում է, որ քաղաքացիական հասարակության կառույցները, որոնք ունեն միևնույն նպատակները, դրանց շուրջ համախմբվելով ավելի մեծ արդյունքի կարող են հասնել։

որոնում