ՀայEng

Handipum Chekhiayi despani het

Հանդիպում Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի հետ

 

 

2019 թ.-ի փետրվարի 26-ին տեղի ունեցավ հանդիպում ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանի եւ Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Միկիսկայի միջեւ:

 

Չեխիայի Հանրապետության դեսպանատունը հպարտությամբ տեղեկացնում է, որ ավարտել է Հայաստանում անցումային շրջանի նախագծերի մրցութային ընտրության գործընթացը, որը ֆինանսավորվում է Չեխիայի Հանրապետության ԱԳՆ-ի կողմից: Դեսպան Պյոտր Միկիսկան երկու պայմանագիր է ստորագրել. «Հայաստանի Հելսինկյան կոմիտե»-ի նախագահ Ավետիք Իշխանյանի եւ «Համայնքի զարգացման եւ աջակցության կենտրոն»-ի տնօրեն Օլեգ Դուլգարյանի հետ: Նախագծերն իրականացվելու են Սյունիքի մարզում եւ Լոռու մարզում (Ալավերդի եւ նրա շրջակայքում) եւ վերաբերվելու են բռնության եւ խտրականության կանխարգելման հարցերով դասախոսների պատրաստմանը, ինչպես նաեւ շրջակա միջավայրին եւ ակտիվ քաղաքացիական դիրքորոշմանը:

 


որոնում