ՀայEng

Հանդիպում Շնողում «Եղիր իրազեկ և պահանջատեր, պաշտպանիր քո շահերն ու իրավունքները ԱՃԹՆ հայաստանյան գործընթացում»

Սույն թվականի մարտի 1-ին Լոռու մարզի Շնողի

համայնքապետարանում, տեղի ունենացավ «Եղիր իրազեկ և պահանջատեր, պաշտպանիր քո շահերն ու իրավունքները ԱՃԹՆ հայաստանյան գործընթացում» թեմայով հանդիպում:

Քննարկումը կազմակերպել էր

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ-ի գործընկերությամբ`  «Հանքարդյունաբերության ազդակիր համայնքները` ԱՃԹՆ գործընթացի լիարժեք մասնակիցներ» ծրագրի շրջանակներում:

 

Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ‐ի (USAID) աջակցությամբ , Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն (ԹԻՀԿ) հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում։

Հանդիպման նպատակը Լոռու մարզի հանքարդյունաբերական ազդակիր համայնքների ՀԿ‐ներին և բնակչությանն աջակցել լիարժեք մասնակից դառնալու հանքարդյունաբերության ոլորտը թափանցիկ և հաշվետու դարձնելու ԱՃԹՆ հայաստանյան գործընթացներին:

Հանդիպմանը մասնկացում էին  «Հանքարդյունաբերության ազդակիր համայնքները` ԱՃԹՆ գործընթացի լիարժեք մասնակիցներ» ծրագրի համակարգող, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանը , Համայնքային համախմբման եւ աջակցության կեննտրոն ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանը եւ ծրագրերի համակարգող Անուշ Էվոյանը, հանքարդյունաբերական ոլորտի փորձագետներ:

որոնում