ՀայEng

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԹԵՂՈՒՏՈՒՄ «ԵՂԻՐ ԻՐԱԶԵԿ ԵՒ ՊԱՀԱՆՋԱՏԵՐ, ՊԱՇՏՊԱՆԻՐ ՔՈ ՇԱՀԵՐՆ ՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԱՃԹՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի կազմակերպմամբ  եւ  Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն ՀԿ-ի հետ համագործակցությամբ  մարտի 2-ին Լոռու մարզի Թեղուտի մշակույթի տանը տեղի ունենացավ

հանդիպում ` «Եղիր իրազեկ և պահանջատեր, պաշտպանիր քո շահերն ու իրավունքները ԱՃԹՆ հայաստանյան գործընթացում» թեմայով:

 

Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ‐ի (USAID) աջակցությամբ , Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն (ԹԻՀԿ) հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում։

Հանդիպման նպատակն էր Լոռու մարզի հանքարդյունաբերական ազդակիր համայնքների ՀԿ‐ներին և բնակչությանն աջակցել` լիարժեք մասնակից դառնալու հանքարդյունաբերության ոլորտը թափանցիկ և հաշվետու դարձնելու ԱՃԹՆ հայաստանյան գործընթացներին:

Մասնակցում էին  Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանը եւ ծրագրերի համակարգող Անուշ Էվոյանը, փորձագետներ, Թեղուտի բնակիչներ եւ ակտիվ քաղաքացիներ: Քննարկման ժամանակ ներկայացվեցին հանքարդյունաբերության հետեւանքով համայնքում առաջացած խնդիրների մեղմմանն ուղղղված ծրագրային գաղափարներ: Առաջ քաշվեցին քաղաքացու իրավունքների վերաբերյալ հարցեր` հանքարդյունաբերական ընկերությանը եւ ՀՀ կառավարությանն ուղղված  հստակ պահանջատիրական պնդումներով:

որոնում