ՀայEng

Պայմանագիր Թրանփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի եւ Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն ՀԿ -Ի միջեւ

Սույն թվականի մարտի 11-ին Թրանփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի եւ Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոնի միջեւ ստորագրված պայմանագրի համաձայն, Ալավերդու տարածաշրջանում Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոնն իրականացնելու է «Թափանցիկ եւ հաշվետու հանքարդյունաբերություն» դրամաշնորհային ծրագիրը: Այն ֆինանսավորվում է ԱՄՆ ՄԶԳ կողմից՝ «Թափանցիկ և հաշվետու կառավարման խթանում` քաղաքացիական հասարակության մասնակցության միջոցով»  ծրագրի շրջանաակներում:

Ծրագրի նպատակն է.

նպաստել ՀՀ-ում հանքարդյունաբերության ոլորտում թափանցիկ կառավարմանն ուղված առաջարկությունների ներդմանն ու կիրառմանը ՀՀ Լոռու մարզի Ալավերդի, Ախթալա , Շնող և Օձուն համայնքներում: Բարձրացնել հանրային ներգրավվածության մակարդակը՝ Արդյունահանող Ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (այսուհետև՝ ԱՃԹՆ) շրջանակներում իրականացվող գործունեությանը:

որոնում