ՀայEng

Թափանցիկ և հաշվետու հանքարդյունաբերություն

«Թափանցիկ և հաշվետու հանքարդյունաբերություն»  ծրագրի շնորհանդես

 

Սույն թվականի մարտի 29-ին «Համայնքային Համախմբման եւ Աջակցության կենտրոն» ՀԿ  գրասենյակում տեղի ունեցավ «Թափանցիկ և հաշվետու հանքարդյունաբերություն» ծրագրի շնորհանդեսը: Սույն  ծրագիրը հնարավոր է դարձել  իրականացնել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: «Թափանցիկ և հաշվետու կառավարման խթանում` քաղաքացիական հասարակության մասնակցության միջոցով»  ծրագրի շրջանաակներում: Ծրագրի բովանդակության համար պատասխանատու է Համայնքային Համախմբման եւ Աջակցության կենտրոն ՀԿ-ն և այն պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները»:

Ծրագրի անվանումը՝ Թափանցիկ եւ հաշվետու հանքարդյունաբերություն:


 

Իրականացման ժամկետը՝ 2019թ. մարտ - 2019թ. հոկտեմբեր:  Ծրագրի բյուջեն կազմում է 5 573 600,0  ՀՀ դրամ:

Ծրագրի նպատակը. Նպաստել ՀՀ-ում հանքարդյունաբերության ոլորտում թափանցիկ կառավարմանն ուղված առաջարկությունների ներդմանն ու կիրառմանը ՀՀ Լոռու մարզի Ալավերդի, Ախթալա, Շնող և Օձուն համայնքներում, բարձրացնել Արդյունահանող Ճյուղերի Թափանցիկության Նախաձեռնության (այսուհետև՝ ԱՃԹՆ) շրջանակներում իրականացվող գործունեության հանրային ներգրավվածության մակարդակը: Ծրագրի շահառուները ազդակիր համայնքերի բնակիչներն են, շահագրգիռ կողմերը՝  ՏԻՄ,  ԶԼՄ,  ՀԿ-ներ՝  մասնավորապես Թրանսփարենսի Ինտերնեշնլ Հակակոռուպցիոն Կենտրոնը, Էկոլուր եւ այլոք:

Ծրագրից ակնկալվող արդյունքները. Ուղերձների մշակում և ներկայացում ոլորտի պատասխանատուներին տեղական, մարզային և ազգային մակարդակներում, առաջարկությունների փաթեթի մշակում՝ հետաքննությունների և ուսումնասիրությունների արդյունքում  եւ ներկայացում ԱՃԹՆ ադմինիստրատորին եւ շահագրգիռ կողմերին:

Շնորհանդեսին հրավիրվածներից մասնակցում էին  Ալավերդի, Օձուն, Արդվի, Մղարթ, Հաղպատ, Հագվի Ախթալա, Շնող, Թեղուտ, Մեծ Այրում բնակավայրերի ՏԻՄ ներկայացուցիչներ, ակտիվ քաղաքացիներ, ՀԿ ներկայացուցիչներ: Ծրագրի ղեկավար Օլեգ Դուլգարյանի եւ համակարգող Անուշ Էվոյանի կողմից ծրագրի ներկայացումից հետո  բարձրացված հարցերին տրվեցին սպառիչ պատասխաններ: Հանդիպման ժամանակ ծավալվեց բուռն քննարկում, ինչը վկայում է թեմայի եւ ծրագրի նկատմամբ հետաքրքրվածության եւ շահագրգռվածության մասին: Կողմերը պայմանավորվածություն ձեռքբերեցին  հետագա համագործակցության համար:

 

որոնում