Հայտարարություններ

Հարցում

Ինչպե՞ս եք գնահատում հասարակական կազմակերպությունների դերը համայնքային զարգացման գործում:
 
Փոքր Այրումը կրկին բուժկետ կունենա PDF Տպել Էլ.փոստ

Լոռու մարզի Մեծ Այրում համայնքի Փոքր Այրում թաղամասում  տարիներ շարունակ չէր գործում բուժկետը, չկար բուժքույր, մարդիկ իրենց առողջապահական  խնդիրների համար կտրում անցնում էին կիլոմետրեր,որպեսզի լուծում տային իրենց խնդիրներին:

Նման և այլ խնդիրներ լուծում տալու նպատակով Մեծ Այրում համայնքի ՏԻՄ ոլորտում 2013 թվականի դեկտեմբերին «Քաղաքացիների ձայն և գործողություն» մեթոդաբանության կիրառմաբ  «Համայնքայի համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի կողմից խմբակային քննարկումներ  անցկացվեցին, որի արդյունքում  վերհանվեց Փոքր Այրումի բուժկետի վերանորոգման և շահագործման խնդիրը:

2014թ-ի հունիս ամսվա ընթացում համայնքում անցկացվեցին քննարկումներ,որի ժամանակ  որոշվեց վերանորոգվել Փոքր Այրում գյուղի բուժկետը  «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի և Մեծ Այրումի գյուղապետարանի հետ համաֆինանսավորմամբ:Ներկա պահին ձեռք են բերվել համապատասխան շինանյութերը և մեկնարկում է վերանորոգման աշխատանքները:

 

Ծրագիրը իրականացվում է «Համայնքայի համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի, «համայնքային աջակցության ծրագրի» շրջանակներում «Վորլդ Վիժն Հայաստան»-ի ֆինանսական աջակցությամբ: