ՀայEng

Ֆոկուս խմբային քննարկումներ Դիլիջանի և Սևանի ՍԱՏԳ, ՏԻՄ և Աջակցող ցանցի հետ

2019 թվականի մարտի 29-ին «Բազմաշահագրգիռ սոցիալական պաշտպանություն» ծրագրի շրջանակներում  հանդիպումներ տեղի ունեցան Դիլիջան և Սևան համայնքերում։ Հանդիպումների հիմանկան նպատակը ֆոկուս խմբային քննարկումների անցկացումն էր վերը նշված համայնքերի ՍԱՏԳ(Սոցիալական աջակցության տարածքային գործակալություն), ՏԻՄ աշխատակիցների, ինչպես նաև Սոցիալական աջակցության տարածքային գործակալությանը կից Աջակցող ցանցի անդամների հետ։

Ինչպես արդեն գիտենք, «Բազմաշահագրգիռ սոցիալական օաշտպանություն» ծրագրի շրջանակներում իրականացվող ֆոկուս- խմբային քննարկումների բուն նպատակն է վեր հանել Սոցիալական աջակցության օրենքով վերը նշված կառույցներին վերապահված գործառույթների իրականացման մանրամասներն ու խնդիրները։

 

«Բազմաշահագրգիռ սոցիալական պաշտպանություն» ծրագրի նպատակն է նպաստել ՀՀ-ում կյանքի դժվարին իրավիճակում             գտնվող երեխաների և ընտանիքների  սոցիալական խնդիրների վերհանման և դրանց  լուծմանն ուղված մեխանիզմների բարելավմանը, մշակելով բարելավման առաջարկություններ: Ծրագրի իրականացման աշխարհագրությունն է ՀՀ Լոռու (Ալավերդի),  Տավուշի (Դիլիջան), Գեղարքունիքի (Սևան) և Կոտայքի  (Հրազդան) մարզերը։

«Բազմաշահագրգիռ սոցիալական պաշտպանություն» ծրագիրն իրականացվում է «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի կողմից «Իրավաբաների հայկական ասոցացիա» ՀԿ ղեկավարությամբ կոնսորցիումով գործարկվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում։

«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։

 

որոնում