ՀայEng

ԱՃԹՆ ԶԵԿՈՒՅՑԻ ԲԱԺԻՆՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ

Ապրիլի 27-29-ը Օձուն համայնքում «Թափանցիկ եւ հաշվետու հանքարդյունաբերություն» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ երկօրյա հանդիպում՝ «ԱՃԹՆ զեկույցի բաժինների քննարկում» թեմայով:  Ծրագիրը հնարավոր է դարձել իրականացնել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով, «Թափանցիկ և հաշվետու կառավարման խթանում` քաղաքացիական հասարակության մասնակցության միջոցով» ծրագրի շրջանակներում: Հանդիպման մասնակիցները Ալավերդի, Շնող, Ախթալա եւ Օձուն համայնքների ակտիվ խմբերն էին, ֆասիլիտատորները՝ «Համայնքային համախմբման եւ աջակցության» ՀԿ նախագահ, ծրագրի ղեկավար Օլեգ Դուլգարյանը եւ համակարգող Անուշ Էվոյանը։ Աշխատանքային հանդիպման նպատակն էր

քննարկել ԱՃԹՆ զեկույցի բաժինները եւ մշակել ԱՃԹՆ զեկույցի հետաքննության իրականացման ռազմավարություն:

 

Երկօրյա աշխատանքերի եւ քննարկումների արդյունքում ձեւավորվեց ՇՊ խումբ, ընտրվեցին  ԱՃԹՆ զեկույցի թեմաները,  ուսումնասիրվեցին դրանք, վերհանվեցին  բացթողումները, կատարվեց նախնական վերլուծություն: Աշխատանքային խմբերի կողմից  մշակվեց եւ ներկայացվեց  հետքաննության ռազմավարությունը: Սահմանվեցին աշխանտանքային ձեւաչափ եւ հետագա անելիքները:  Համայնքներում խմբերը իրականացնելու են ուսումնասիրություններ, որոնց արդյունքում մշակվելու են ԱՃԹՆ զեկույցի կազմման բարելավման առաջարկություններ:

Հանդիպման ընթացքում  բարձրացված հարցերի վերաբերյալ անցկացվեցին քննարկումներ,  տրվեցին սպառիչ պատասխաններ, եղան կառուցողական առաջարկներ: Շահառու համայնքների ակտիվ խմբերի կողմից հետաքրքրվածությունն ու պատրաստակամությունը արդյունավետ աշխատանքի վկայությունն են:

որոնում