ՀայEng

Աշխատանքային այց Չեխիայի հանրապետություն

«Համայնքային Համախմբման եւ Աջակցության կենտրոն» ՀԿ -ի գործընկեր «ԱՐՆԻԿԱ» չեխական կազմակերպության հրավերով 2019 թ-ի ապրիլի 10-ից 16-ը «Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը և շրջակա միջավայրի պահպանության փորձագետ-իրավաբան Արթուր Գրիգորյանը աշխատանքային այցով գտնվում էին Չեխիայի Հանրապետությունում:Այցի շրջանակներում հանդիպումներ եղան

Չեխիայի Հանրապետությունում գործող հասարակական կազմակերպությունների, քիմիական գիտական ինստիտուտների, գիտնական-փորձագետների, հայտնի իրավաբանների , տեղական իքնակառավարման մարմինների ներկայացուցիչների և Չեխիայի Հանրապետության շրջակա միջավայրի պահպանության պետական տեսչության ներկայացուցիչների հետ : Այցի և հանդիպումների նպատակն էր ծանոթանալ Չեխիայի Հանրապետության շրջակա միջավայրի պահպանության և ընդերքաօգտագործման օրենսդրությանը, ինչպես նաև քննարկել մարդու առողջության վրա շրջակա միջավայրի աղտոտվածության ազդեցության խնդիրները : Առաջիկա ամիսներին Համայնքային Համախմբման և Աջակցության Կենտրոնը , չեխական ԱՐՆԻԿԱ կազմակերպության եւ գիտական շրջանակների հետ համագործակցությամբ առաջին անգամ Հայաստանում կիրականացնի շրջակա միջավայրի ՝ մարդու առողջության վրա ազդեցության գնահատում :

 

 

որոնում