ՀայEng

Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի գյուղատնտեսության հանձնաժողովի անդամ սենատորների այցը Ալավերդի

 

Մայիսի 8-ին, Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի գյուղատնտեսության հանձնաժողովի անդամ սենատորները, սենատի փոխնախագահ Միլան Շտեխի գլխավորությամբ, Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի ժամանակավոր պաշտոնակատար Յան Պլեշինգերի ուղեկցությամբ այցելեցին ՀՀ Լոռու մարզի Ալավերդի քաղաք :

 

Այցը ճանաչողական բնույթ էր կրում:

Լոռու մարզի Թումանյանի Տարածաշրջանի խնդիրներին եւ դրանց լուծման այլընտրանքային հնարավորություններին նրանց ծանոթացրեց «Համայնքային Համախմբման եւ Աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը
Հանդիպում տեղի ունեցավ նաեւ Ալավերդու համայնքապետ Սասուն Խեչումյանի հետ:

Պատվիրակությունը ծանոթացավ Ալավերդի քաղաքին, շրջայցեր եղան դեպի Սանահինի ու Հաղպատի վանական համալիրներ:

Կողմերը հետաքրքրվածություն ցուցաբերեցին հետագա հնարավոր համագործակցության վերաբերյալ, որն ուղղված կլինի տարածաշրջանի զարգացմանը :

 


որոնում