ՀայEng

Հանդիպում Ալավերդու Սոցիալական Աջակցության Տարածքային Գործակալությունում

 

«Համայնքային Համախմբման և Աջակցության Կենտրոն» ՀԿ-ն 2019թ-ի հունվարից իրականացնում է «Բազմաշահագրգիռ սոցիալական պաշտպանություն» ծրագիրը։ Ծրագրի շրջանակներում մայիսի 17-ին ֆոկուս խմբային քննարկում անցկացվեց Թումանյանի  Սոցիալական Աջակցության Տարածքային Գործակալության(ՍԱՏԳ) աշխատակիցների հետ։ Քննարկման նպատակը «Սոցիալական Աջակցության մասին» ՀՀ օրենքով նախատեսված չափորոշիչների իրականացման առանձնահատկությունների վեր հանումն էր։

 

 

ՍԱՏԳ աշխատակիցները, կարևորելով ծրագրի  իրականացման առաջնայնությունը, հանդես եկան տարբեր առաջարկություններով՝ ոլորտում առկա դժվարությունների հաղթահարման նպատակով։

Պետք է նշել նաև, որ ծրագրի շրջանակներում թիրախ համայնքներում իրականացվել են 20 տնայցեր, որոնց ընթաքում իրականացվել են ընտանիքների  կարիքների գնահատում, ինչպես նաև 200 բնակիչների շրջանում անց են կացվել հարցումներ՝ պարզելու համար բնակչության տեղեկացվածության աստիճանը առկա սոցիալական ծառայությունների վերաբերյալ։

«Բազմաշահագրգիռ սոցիալական պաշտպանություն» ծրագիրն իրականացվում է «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի կողմից «Իրավաբաների հայկական ասոցացիա» ՀԿ ղեկավարությամբ կոնսորցիումով գործարկվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում։

«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։

 

որոնում