ՀայEng

Անցումային Արդարադատությունը որպես սոցիալական արդարության վերականգնման միջոց :

 

Անցումային Արդարադատությունը որպես սոցիալական արդարության վերականգնման միջոց : 
Այս օրերին Հայաստանում ակտիվ քննարկվում է անցումային արդարադատության կիրառման հնարավորությունը : Քննարկվում են անցումային արդարադատության տարբեր մեխանիզմները, թե որոնք հարմար կլինի կիրառել Հայաստանում, ուսումնասիրվում են տարբեր երկրների փորձերը անցումային արդարադատություն իրականացնելու վերաբեյալ :

Կարծես թե հասարակության մեծամասնությունը կողմ է անցումային արդարադատության կիրառմանը, և այս օրերին հիմնականում խոսվում է վեթինգի մասին, որը պետք է իրականացվի ՀՀ դատական համակարգում : Վեթինգը հանրային պաշտոն զբաղեցնողների բարեվարքության գնահատում է, երբ գնահատում են հանրային պաշտոնյայի անցյալը, կարողությունների ծագումը :

Այսպես ասած պետք է կատարվի դատավորների կամ հանրային պաշտոնյանների զտում , հնարավոր է նաև անօրինական ճանապարհով ձեռքբերված ֆինանսական և գույքային ռեսուրսների պետականացում, եթե դա իհարկե ապացուցվում է :

Անցումային արդարադատության կողմնակիցները հիմնականում խոսում են երկու տեսակի անցումային արդարադատության մասին.

1. Խիստ անցումային արդարադատություն, որը իր մեջ ունի լյուստրացիայի տարրեր,

2. Մեղմ անցումային արդարադատություն, որի ընթացքում հիմնականում իրականացվում է վեթինգը , այն չհաղթահարած մարդիկ չեն շարունակում աշխատել, իսկ անօրինական կուտակված հարստությունը «կամավոր» վերադարձնում են պետությանը, այսպես ասած «Գայլերը կուշտ են, հոտը` ողջ» :

Փորձագետների մի մասը նշում է, որ պետք է մշակվի մեր հայ-ազգային անցումային արդարադատության մոդել :

Ես չգիտեմ` իմ պատկերացրած անցումային արդարադատությունը խիստ է, թե ոչ , սակայն այն իսկապես պետք է լինի հայկական: Ըստ իս դա այսպիսին  է.

1. Վեթինգը պետք է իրականացվի բոլոր պետական ոլորտներում` սկսած բոլոր իրավապահ մարմիններից եւ վերջացրած տեղական ինքնակառավարման մարմիններով :

2. Վեթինգը պետք է կիրառվի սկսված ՀՀ անկախությունից մինչև մեր այսօրվա օրերը,

3. Ուշադրության կենտրոնում պետք է լինեն հանրային և ազգային բոլոր այն օբյեկտները, շենք շինությունները, որոնք ժամանակին կոպեկներով օտարվել են տարբեր մարդկանց, որոնք իշխանության մաս են կազմել, և պետք է իրականացվի այդ որոշումների վերանայում, օրինականության ստուգում :

4. Գյուղատնտեսական հողերի աճուրդներ և անհատույց տրամադրումներ պետական պաշտոնյաններին և նրանց ազգականներին, երբ ականատես ենք այն բանի, որ մեկ ամբողջ գյուղի հողերի հիմնական մասի տիրապետումը մեկ կամ երկու-երեք հոգու ձեռքին է:

5. Մեկ հաստատությունում բարեկամանական ամբողջ շղթայի աշխատելու փաստը,

6. Հանքարդյունաբերությունը, երբ առանց լուրջ գնահատումների պետական պաշտոնյանները ստորագրում էին բոլոր տեսակի փաստաթղթերի տակ, որին հետևում էր տնտեսական առումով անարդյունավետ, սակայն բնությունաքանդ և կործանիչ, գյուղը քանդող և սպանող հանքարդյունաբերություն :

Առայժմ այսքանը, շարունակելի:

Օլեգ Դուլգարյան

որոնում