ՀայEng

Դեպքերի վարման կլոր սեղան քննարկումներ թիրախ համայնքներում

2019 թ-ի մայիսի 23-ից մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում  «Բազմաշահագրգիռ սոցիալական պաշտպանություն» ծրագրի շրջանակներում թիրախ համայնքներում(Ալավերդի, Դիլիջան, Սևան, Հրազդան)  տեղի ունեցան կլոր սեղան քննարկում Սոցիալական Աջակցության Տարածքային Գործակալությանը (ՍԱՏԳ) կից գործող Աջակցող ցանցի անդամների և մի շարք այլ շահագրգիռ կառույցների ներկայացուցիչների հետ:

 

 

Հանդիպումների նպատակն էր ծրագրի շրջանակներում իրականացված տնայցերի, ընտանիքիների կարիքների գնահատումների հիման վրա ձևավորել շահագրգիռ կողմերի այն շրջանակը, ովքեր կարող են պատասխանատվություն կրել ընտանիքի անհատական զարգացման պլանի իրականացման և գործընթացի շարունակական վերահսկողության համար:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև ոլորտում առկա բացերը, մասնակիցները հանդես եկան ոլորտի բարելավման առաջարկություններով:

«Բազմաշահագրգիռ սոցիալական պաշտպանություն» ծրագիրն իրականացվում է «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի կողմից «Իրավաբաների հայկական ասոցացիա» ՀԿ ղեկավարությամբ կոնսորցիումով գործարկվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում։

«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։

որոնում