ՀայEng

Աշխատանքային այց Թեղուտ եւ Ախթալա

 

Մայիսի 29-ին «Թեղուտ ՓԲԸ»-ում եւ մայիսի 31-ին «Ախթալայի ԼՀԿ»-ում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում՝ «Թափանցիկ եւ հաշվետու հանքարդյունաբերություն» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել իրականացնել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով, «Թափանցիկ և հաշվետու կառավարման խթանում քաղաքացիական հասարակության մասնակցության միջոցով» ծրագրի շրջանակներում եւ Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հակակոռուպցիոն Կենտրոնի համագործակցությամբ: Հանդիպման նպատակը

ծրագրի մասին իրազեկումն էր եւ թիրախային Շնող, Թեղուտ եւ Ախթալա համայնքներում ստեղծված ՇՊ խմբի ներկայացուցիչների կողմից ԱՃԹՆ զեկույցից ընտրված համապատասխանաբար բաժինների ներկայացումը հետաքննություն անցկացնելու համար:

 

Նախատեսված թեմաները ներկայացնելուց հետո քննարկվեցին ընկերությունների գործունեության եւ ծրագրերի վերաբերյալ հարցեր: Արդյունքում «Թեղուտ ՓԲԸ» –ի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Մարինա Թունյանը եւ «Ախթալայի ԼՀԿ»-ի տնօրեն Սամվել Խաչատրյանը համագործակցության պատրաստակամություն հայտնեցին, ձեռքբերվեց պայմանավորվածություն կառուցողական մոտեցումների եւ հետագա քննարկումների համար:

 

որոնում