ՀայEng

Մարզային կլոր սեղան քննարկում Իջևանում

Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում իրականացվող «Բազմաշահագրգիռ սոցիալական պաշտպանություն» ենթադրամաշնորհային ծրագրի  շրջանակներում 2019 թվականի հունիսի 12-ին Տավուշի մարզպետարանում անցկացվեց կլոր սեղան քննարկում Տավուշի մարզպետարանի, ՀԿ ներկայացուցիչների միջև։

 

 

Հանդիպման հիմնական նպատակը «Բազմաշահագրգիռ սոցիալական պաշտպանություն» ծրագրի շրջանակներում իրականացված ուսումնասիրությունների ներկայացումն էր, ինչպես նաև կյանքի դժվարին իրավիճակում գտնվող ընտանիքների և նրանց երեխաների հետ աշխատանքի նոր մեխանիզմների ստեղծման համար առաջարկությունների հավաքագրումը։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին ոլորտում առկա բացերը, մասնակիցները հանդես եկան առաջարկություններով ոլորտում բարեփոխումներ իրականացնելու համար։

«Բազմաշահագրգիռ սոցիալական պաշտպանություն» ծրագրի նպատակն է նպաստել ՀՀ-ում կյանքի դժվարին իրավիճակում       գտնվող երեխաների և ընտանիքների  սոցիալական խնդիրների վերհանման և դրանց  լուծմանն ուղված մեխանիզմների բարելավմանը, մշակելով բարելավման առաջարկություններ: Ծրագրի իրականացման աշխարհագրությունն է ՀՀ Լոռու (Ալավերդի),  Տավուշի (Դիլիջան), Գեղարքունիքի (Սևան) և Կոտայքի  (Հրազդան) մարզերը։

«Բազմաշահագրգիռ սոցիալական պաշտպանություն» ծրագիրն իրականացվում է «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի կողմից:

որոնում