ՀայEng

Մարզային կլոր սեղան քննարկումներ թիրախ կառույցներում

Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում իրականացվող «Բազմաշահագրգիռ սոցիալական պաշտպանություն» ենթադրամաշնորհային ծրագրի  շրջանակներում 2019 թվականի հունիսի 18-ին և 19-ին Կոտայքի, Գեղարքունիքի և Լոռու մարզպետարններում անցկացվեցին  մարզային կլոր սեղան քննարկումներ մարզպետարաննների, ՀԿ ներկայացուցիչների միջև։

 

 

Հանդիպման հիմնական նպատակը «Բազմաշահագրգիռ սոցիալական պաշտպանություն» ծրագրի շրջանակներում իրականացված ուսումնասիրությունների ներկայացումն էր, ինչպես նաև կյանքի դժվարին իրավիճակում գտնվող ընտանիքների և նրանց երեխաների հետ աշխատանքի նոր մեխանիզմների ստեղծման համար առաջարկությունների հավաքագրումը։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին ոլորտում առկա բացերը, մասնակիցները հանդես եկան առաջարկություններով ոլորտում բարեփոխումներ իրականացնելու համար։

«Բազմաշահագրգիռ սոցիալական պաշտպանություն» ծրագիրն իրականացվում է «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի կողմից:

որոնում