ՀայEng

Ֆոկուս-խմբային քննարկումներ Ալավերդիում, Օձունում, Մղարթում, Ախթալայում եւ Թեղուտում

 

 

«Թափանցիկ եւ հաշվետու հանքարդյունաբերություն» ծրագրի շրջանակներում  հունիսի 25-28 ֆոկուս-խմբային քննարկումներ անցկացվեցին Ալավերդիում, Օձունում, Մղարթում, Ախթալայում եւ Թեղուտում : Ծրագիրը հնարավոր է դարձել իրականացնել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով, «Թափանցիկ և հաշվետու կառավարման խթանում` քաղաքացիական հասարակության մասնակցության միջոցով» ծրագրի շրջանակներում եւ Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հակակոռուպցիոն Կենտրոնի համագործակցությամբ: Ֆոկուս խմբային քննարկումների նպատակը

տեղերում համայնքի կարիքների գնահատումն էր, ինչի միջոցով վերհանվեցին խնդիրներն ըստ առաջնահերթության: Քննարկումներին մասնակցում էին նաեւ ՇՊ խմբի ներկայացուցիչներ: Ակտիվ քննարկումներից  բացի, խոսվեց ԱՃԹՆ զեկույցում ներառված հաշվետվությունների մասին, ներկայացվեց ՇՊ խմբի գործունեության, ծրագրի ընդհանուր դրույթների մասին:

 

Հանդիպման մասնակիցները, համայնքի խնդիրներից բացի, հետաքրքրված էին նաեւ տարածաշրջանում գործող հանքարդյունահանող ընկերությունների լիարժեք գործունեությամբ: Ցանկություն հայտնեցին ընդգրկվել ՇՊ խմբի աշխատանքներում եւ տեղեկացված լինել նաեւ պաշտոնական տեղեկատվությանը:

Ըստ վերհանված խնդիրների, բնակիչների մեծ մասը տեղեկացված չէին թե համայնքի կողմից, թե ընկերությունների կողմից իրականացված բնապահպանական եւ սոցիալական ծրագրերից:

 

որոնում