ՀայEng

«Բազմաշահագրգիռ սոցիալական պաշտպանության ցանց»-ի հիմնադրում

Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում իրականացվող «Բազմաշահագրգիռ սոցիալական պաշտպանություն» ենթադրամաշնորհային ծրագրի  շրջանակներում  2019 թվականի հունիսի 26-ին Երևան քաղաքում, Էրեբունի պլազա բիզնես կենտրոնում  հիմնադրվեց Բազմաշահագրգիռ սոցիալական պաշտպանության ցանցը՝ «Համայնքային Համախմբման և աջակցության Կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ։

 

 

Բազմաշահագրգիռ սոցիալական պաշտպանության ցանցի համահիմնադիր անդամները սոցիալական ոլորտում գործունեություն ծավալող Հասարակական Կազմակերպություններ են, ինչպես նաև Տեղական Ինքնակառավարման Մարմիններ։

Բազմաշահագրգիռ սոցիալական պաշտպանության ցանցի գործունեության նպատակն է Նպաստել ՀՀ-ում կյանքի դժվարին իրավիճակում       գտնվող երեխաների և ընտանիքների  սոցիալական խնդիրների վերհանման և դրանց  լուծմանն ուղված մեխանիզմների բարելավմանը, ինչպես նաև սոցիալական ոլորտում տարբեր շահագրգիռ կողմերի լայն մասնակցության ապահովմանը՝ խնդիրների վերհանման և դրամց լուծման պրոցեսներում։

Հանդիպման երկրորդ հատվածում հատվածում  քննարկվեցին  սոցիալական աջակցության ոլորտի անհատական դեպքերի վարման գործընթացում առաջարկվող բարեփոխումները, «Բազմաշահագրգիռ սոցիալական պաշտպանություն» ծրագրի շրջանակներում իրականացված գործողությունները, արձանագրած հաջողությունները։

«Բազմաշահագրգիռ սոցիալական պաշտպանություն» ծրագրի ավարտին պատրաստվելու է զեկույց- առաջարկությունների փաթեթ, որը կներկայացվի ՀՀ Աշխատանքի և Սոցիալական Հարցերի նախարարություն։

Հանդիպմանը ներկա էին նաև «Իրավաբանների Հայակական Ասոցացիա»-ի նախագահ Կարեն Զադոյանը ներկայացուցիչներ ՀՀ Աշխատանի և Սոցիալական Հարցերի ,  Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություններից, ինչպես նաև ՀԿ, ԶԼՄ ներկայացուցիչներ։

«Բազմաշահագրգիռ սոցիալական պաշտպանություն» ծրագիրն իրականացվում է «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի կողմից:

 

որոնում