ՀայEng

Լենդ-Արտ Սեդվիում

2014 թվականի հուլիսի 12 –ին  «Համայնքային համախմբնան և աջակցության կենտրոն» ՀԿ-ն, Ալավերդու Էկո ակումբը և մի խումբ Ալավերդցի ակտիվ երիտասարդներ կազմակերպեցին «Լենդ-Արտ» արշավ դեպի Սեդվի տեղանքի հարակից անտառներ :

Արշավի նպատակն էր մարդու, բնության և արվեստի միաձուլումը և նույնականացումը , որի ժամանակ մասնակիցները փորձեցին ստեղծել արվեստի գործեր , յուրաքանչյուր աշխատանքում արտացոլվեցին կյանքի և անսահմանության խորհուրդը և սերը բնության հանդեպ: Աշխատանքներն ու մտահաղացումները լուսանկարվեցին և կցուցադրվեն առաջիկա կայանալիք «Էկո Արտ» միջոցառմանը ,որը տեղի կունենա հուլիսի 17-ին,ժամը 13:00 Ալավերդի քաղաքի Սայաթ-Նովա հրապարակին կից այգում: Արշավը մեկնարկեց «Համայնքային համախմբնան և աջակցության կենտրոն» ՀԿ-ի գրասենյակից , հուլիսի 12-ին , ժամը 10:00-ին:

 

որոնում