ՀայEng

Նորություններ

Այլ հոդվածներ...

Համայնքներում ձևավորված ԵԿԱ անդամների առաջարկությունները

2015թ-ի  թվականի սեպտեմբեր ամսից  սկսած  CCMS-իկողմից,  («Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ ) ՀՀ Սպորտի և Երիտասարդության հարցերով նախարարության ֆինանսական աջակցությամբ  իրականացվում է «Զարգացման Խաչմերուկ » ծրագիրը, որի շրջանակներում  գրասենյակում տեղի են ունեցել բազմաթիվ դասընթացներ, մասնակցել են նախապես ընտրված երիտասարդներ` Թումանյանի տարածաշրջանի 5 համայնքներից 1 քաղաքային` Ալավերդի և 4 գյուղական` Քարինջ, Ճոճկան, Արևածագ, Աքորի: Կազմավորվել են  երիտասարդ կամավորների ակումբներ / ԵԿԱ /, որում ընդգրկված են յուրաքանչյուր համայնքից 4-ական ակտիվ երիտասարդներ, դասընթացի ավարտին մասնակիցներին տրվել են վկայականներ: «Զարգացման Խաչմերուկ» ծրագրի իրականացման  ամիսների ընթացքում ԵԿԱ խմբերը կազմակերպել են ֆոկուս խմբային քննարկումներ

Ընթերցել...

ԵԿԱ անդամները իրենց առաջարկությունների փաթեթը ներկայացրեցին հանրային քննարկումների ժամանակ

2015թ-ի դեկտեմբերի 9-ին Ալավերդի համայնքում Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական դպրոցում կազմակերպվել էր Ալավերդի համայնքի  2016 թ-ի բյուջեի նախագծի հանրային բաց լսումները և քննարկում,որին մասնակցեցին  Ալավերդու ԵԿԱ անդամները : Ալավերդու համայնքնապետ Կ.Փարեմուզյանը ներկայացրերց  2016թ-ի  բյուջեի նախագիծը, քննարկման ընթացքում մասնակիցներն իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին համայնքապետին :  Ալավերդու ԵԿԱ անդամներն  իրենց առաջարկությունները ներկայացրեցին

Ընթերցել...

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ CCMS

«Համայնքային  Համախմբման և Աջակցության Կենտրոն»  ՀԿ-ն  ( CCMS ) հայտարարում է մրցույթ ՀՀ Լոռու մարզի Աքորի և Կաճաճկուտ համայնքներում համայնքային համախմբողի թափուր  պաշտոնի համար:

Աշխատանքի նպատակը

Խթանել համայնքային ակտիվությունը համագործակցելով համայնքային կառույցների, տեղական և միջազգային կազմակերպությունների հետ:  Աջակցել համայնքներում այնպիսի միջավայրի ձևավորմանը,  որը կնպաստի երեխաների ակտիվ զարգացմանը:

Հիմնական պարտականությունները

Ընթերցել...

Լոռու մարզում բազմաթիվ համայնքների աշակերտներ ոտքով քայլում են կիլոմետրեր դեպի հարևան գյուղի դպրոց

2015 թվականի նոյեմբերի 19-ին << Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն>> ՀԿ-ի / CCMS / գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում  Լոռու մարզի աշակերտների տրանսպորտային, աշխարհագրակն և սոցիալական դժվարություններ>> թեմայով:
Հանդիպմանը մասնակցեցին ՀՀ Լոռու մարզպետարանի, երեխաների , կանանց և ընտանիքի պաշտպանության բաժնի պետ Նարեկ Սարգսյանը, Լոռու մարզպետարանի` կրթության, մշակույթի և սպորտի վարչության, կրթության բաժնի մասնագետ Կարինե Մելիքսեթյանը, ՀՀ Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանի դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ,  Լոռու մարզում գործող ՀԿ-ների ներկայացուցիչներ, համայնքների բնակիչներ և ակտիվ քաղաքացիներ:

Ընթերցել...

Երիտասարդները բացահայտել են իրենց համայնքների կարիքները

2015թ –ի նոկեմբերի 3-6-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերով նախարարության կողմից ֆինանսավորվող և CCMS-ի   («  Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն » ՀԿ ) կողմից իրականացվող  « Զարգացման խաչմերուկ »  ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ Ալավերդի, Արևածագ, Աքորի , Քարինջ և Ճոճկան համայնքներում ձևավորված ԵԿԱ-ի անդամների առաջին

Ընթերցել...

որոնում