ՀայEng

Նորություններ

Այլ հոդվածներ...

Շնորհավոր Սեպտեմբերի 1

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ն ջերմորեն շնորհավորում է դպրոցականներին, ուսանողներին, մանկավարժներին, ծնողներին, կրթության բնագավառի ներկայացուցիչներին սեպտեմբերի մեկի`  Գիտելիքի օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ:

Սեպտեմբերի  1-ին տարբեր ժամանակներում նշել են տարբեր տոներ: Հին ժամանակներում այս օրը նշվել է որպես բերքի տոն, իսկ 325 թվականին Կոնստանտին մեծը ազատություն տվեց ժողովրդին հենց սեպտեմբերի 1-ին: Սակայն  ներկայումս  սեպտեմբերի 1-ը նշվում է որպես գիտելիքի օր  և այս օրը առավել կարևոր և հիշարժան է առաջին դասարանացիների և առաջին կուրսեցիների համար:

Ընթերցել...

Հայ- վրացական դպրոցների հմագործակցություն

Սկսած 2016 թվականի օգոստոսի 15 –ից, 
«Երիտասարդության ձայնը հանունզարգացման և փոփոխությունների»
ծրագրի շրջանակներում ծրագրին մասնակից հայկական դպրոցներում, ծրագրի մասնակից հայ ուսանողները իրականացնում են հանդիպումներ և քննարկումներ ծրագրի շահառու դպրոցների աշակերտների հետ: Երեխաները մեծոգևորությամբ և սպասումներով պատրաստվում են ծրագրի մեկնարկին: Ծրագրի յուրաքանչյուր մասնակից իր դպրոցում անց է կացնում հանդիպում, որի ընթացքում ընդհանուր կերպով աշակերտներին ներկայացվում են վրացական գործընկեր դպրոցի հետ նախագծված ծրագրի գաղափարը և քննարկումների արդյունքում հավաքագրվում են առաջարկություններ ուղված հայ-վրացական համատեղ ծրագրերի արդյունավետ պլանավորման և իրականացմանը :

Ընթերցել...

Ախթալայում տեղի ունեցավ սեմինար - քննարկում «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի կողմից Շամլուղի պղինձ-կոլչեդանային հանքավայրի օգտագործման առնչությամբ իրավական հարցադրումների վերաբերյալ

2016 թվականի  օգոստոսի 18-ին Ախթալայի համայնքային կենտրոնում  կայացավ սեմինար-քննարկում՝ «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի կողմից Շամլուղի պղինձ-կոլչեդանային հանքավայրի օգտագործման առնչությամբ իրավական թեմայով: Քննարկումը վարեց ‹‹Տնտեսական և իրավական վերլուծությունների կենտրոն›› ՀԿ-ի փորձագետ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը:
Քննարկմանը ներկա էին Ախթալա համայնքի բնակիչներ, տեղական ՀԿ և ՏԻՄ ներկայացուցիչներ:
Քննարկվեցին Ախթալա համայնքի հանքարդյունաբերության հետևանքով առաջացած բնապահպանական խնդիրների առնչությունները  օրենսդրական դաշտի հետ, օրենսդարական դաշտի անկատարությունը: Փորձագետը զեկուցեց օրենսդրական փոփոխություններին ուղված առաջարկությունների նախագծերի վերաբերյալ և ինչպես նաև ներկայացրեց օրենսդրական այն մեխանիզմները, որոնց միջոցով հնարավոր է լուծել առկա բնապահպանական խնդիրները:

Ընթերցել...

430 իրազեկված քաղաքացի

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ն իրականացնում է «Լիարժեք Սերունդ»  ծրագիրը, Հայաստանում իրականացվող «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագրի շրջանակներում:

«Լիարժեք Սերունդ» ծրագիրը Ստեփանավան և Բովաձոր համայնքներով ավարտեց ծրագրով նախատեսված առաջին փուլը, առաջին փուլի ժամանակ 20 համայնքներում կազմակերպվեցին  իրազեկման դասընթաց-քննարկումներ` Հայաստանում պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման խնդրի և դրա հետևանքների մասին, ցուցադրվեցին այդ խնդրին վերաբերող ֆիլմեր: Հանդիպումները վարեց ծրագրի համակարգող՝ Աննա Թաթոյանը, ով մասնակցել է «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագրի շրջանակներում իրականացված դասընթացների շարքին:

Դասընթաց- քննարկումները տեղի ունեցան համայնքի բուժհաստատությունում, որին ներկա էին բուժհաստատության ներկայացուցիչները, ներկա էին երիտասարդ աղջիկ-տղաներ, հղիներ, երիտասարդ մայրիկներ, նորապսակներ, տատիկներ և պապիկներ, ինչպես նաև նախապես  ճանաչողական սեմինարի մասնակցած կամավորներ:

Ընթերցել...

Հանդիպումներ Լոռու մարզի` Սվերդլով, Պրիվոլնոյե, Միխայլովկա, Սարչապետ և Նորաշեն համայնքներում

«Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագրի շրջանակում «Լիարժեք Սերունդ» ծրագիրը  հուլիսի 25-29-ը իրականացեց դասընթաց-քննակրկում Լոռու մարզի`  Սվերդլով, Պրիվոլնոյե, Միխայլովկա, Սարչապետ և Նորաշեն համայնքներում:

Դասընթաց-քննարկման թեման էր՝ «Հայաստանում պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման խնդրի,  դրա հետևանքների և կանխարգելման անհրաժեշտության մասին» թեմային:

Դասընթաց- քննարկումները տեղի ունեցան համայնքի բուժհաստատությունում, որին ներկա էին բուժհաստատության ներկայացուցիչները, ներկա էին երիտասարդ աղջիկ-տղաներ, հղիներ, երիտասարդ մայրիկներ, նորապսակներ, տատիկներ և պապիկներ, ինչպես նաև նախապես  ճանաչողական սեմինարի մասնակցած կամավորներ:

 

Ընթերցել...

որոնում