Հայտարարություններ

Հարցում

Ինչպե՞ս եք գնահատում հասարակական կազմակերպությունների դերը համայնքային զարգացման գործում:
 
Նորություններ
Նորություններ PDF Տպել Էլ.փոստ

 

Պարույր Սևակին նվիրված երեկո՝ Մեծ Այրում համայնքում

 

Մեծ Այրում համայնքի մշակույթի կենտրոնում վերջին շրջանում հաճախ կազմակերպվում են բազմազան միջոցառումներ, գրական երեկոներ: 2014 թվականի հուլիսի 22-ին «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Արարման Հարթակ» ծրագրի շրջանակներում, Մեծ Այրում համայնքի մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ գրական երեկո նվիրված մեծանուն բանաստեղծ՝ Պարույր Սևակին, միջոցառումը ավելի հետաքրքիր ընթացք ունենալու համար, պատրաստված սլայդի միջոցով ցուցադրվեցին Սևակի լուսանկարները և տողեր սիրված բանաստեղծություններից: Միջոցառումը բաղկացած էր երկու մասից՝ արտասանություն և քննարկում, որին մասնակցում էին երիտասարդներ և դպրոցի աշակերտներ: Միջոցառումը անցավ ջերմ մթնոլորտում, դա էր վկայում համայնքի բնակիչների ակտիվ մասնակցությունը և ջերմ ծափողջույնները: «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ- ն, Մեծ Այրում համայնքի սոցիալական աշխատող՝ Տարոն Գրիգորյանը և «Արարման Հարթակ» ծրագրի ղեկավար՝ Գարիկ Մկրտչյանը հավաստիացրեցին, որ նման միջոցառումներ կլինեն հաճախ և կկրեն շարունակակն բնույթ: «Արարման Հարթակ»  ծրագիրը իրականացվում է «Հավասար հնարավորություններ ազգային փոքրամասնությունների և խոցելի խմբերի մշակութային իրավունքների իրագործման համար, հարստություն բազմազանության միջոցով»  ծրագրի շրջանակներում,որն իրականացվում է ԳՈՒՐՏԻ կողմից՝  ԵՄ աջակցությամբ:

 

Մեծ Այրումի պարի խմբակի սաների առաջին ելույթը կայացավ Ալավերդիում

 

2014թ. հուլիսի 17-ին  Ալավերդի քաղաքում կայացավ  « Eco-Art»  համայնքային արվեստի միջոցառումը,  որը կազմակերպել էր  «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ն:

Միջոցառման ընթացքը ողողված էր Վանաձորի ռոք և այլ խմբերի կատարումներով, ինչպես նաև հրաշալի ելույթ ունեցան Մեծ Այրումի պարի խմբակի սաները, որոնց գեղեցիկ կատարումները հիացրեցին հանդիսատեսին, դա պարի խմբակի սաների առաջին ելույթն էր բեմահարթակից, ըստ  Մեծ Այրումի պարի և նկարչական խմբակների գործունեությունը ֆինանսավորող «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի տնօրեն  Օլեգ Դուլգարյանի, խմբակները  գործում են  2014թ. մայիս ամսից և այդ ժամանակահատվածում խմբակների  սաները բավականին հաջողությունների են հասել, Օլեգ Դուլգարյանը նաև հավելեց,  որ առաջիկայում Այրումի պարի և նկարչական խմբակների սաները կներգրավվեն նաև այլ միջոցառումնե րին:

Մեծ Այրումի պարի և նկարչական խմբակները գործում են, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն»ՀԿ-ի կողմից իրականացվող «Արարման Հարթակ» ծրագրի շրջանակներում:

«Արարման Հարթակ»  ծրագիրը իրականացվում է «Հավասար հնարավորություններ ազգային փոքրամասնությունների և խոցելի խմբերի մշակութային իրավունքների իրագործման  համար, հարստություն բազմազանության միջոցով»  ծրագրի շրջանակներում,որն իրականացվում է ԳՈՒՐՏԻ  կողմից՝  ԵՄ աջակցությամբ:

 

Տեղի ունեցավ «Eco Art» համայնքային արվեստի միջոցառում

 

2014թ. հուլիսի 17-ին Ալավերդի քաղաքի Սայաթ-Նովա հրապարակին կից այգում կայացավ «Eco -Art» միջոցառումը, որի նպատակն էր արվեստի լեզվով վերհանել Էկոլոգիական խնդիրներն և դրանք ներկայացնել Ալավերդի քաղաքի բնակիչներին: Այս միջոցառումը մի նոր ստեղծագործական մոտեցում էր կրկին հանրության ուշադրությունը սևեռել Ալավերդու տարածաշրջանում  առկա էկոլոգիական խնդիրների վրա:

Միջոցառմանը մասնակցում էին թե՛ երեխաներ,թե՛ մեծահասակներ, որոնք ծանոթանալով « Land Art»  արվեստի ճյուղին, առանձին կտավների վրա հնարավորություն ունեցան պատկերել իրենց երազած էկոլոգիապես մաքուր Ալավերդին, որտեղ ներկայացրեցին մարդու և բնության կապի դրական և բացասական կողմերը, մասնակից շնորհալի երեխաներ մասնակցեցին անպետք իրերի վերամշակման արհեստանոցների աշխատանքներին և ստեղծեցին հրաշալի աշխատանքներ՝ թևնեցներ, օդապարուկներ, խաղալիքներ: Միջոցառման  ընթացքը  ողողված էր Վանաձորի հայտնի ռոք խմբերի և այլ մենակատարների  գեղեցիկ կատարումներով,  պարային կատարումներով հանդես եկան նաև Մեծ Այրում համայնքի նորաստեղծ պարի խմբակի սաները, ինչը հետաքրքիր ռիթմ և երանգ հաղորդեց միջոցառմանը:

«Eco -Art»-ը  ևս մեկ միջոց էր ներգրավելու համայքնի բնակիչներին նմանատիպ միջոցառումների  մեջ և ծանոթանալ նրանց  պատկերացումներին  մեր քաղաքի և տարածաշրջանի  առողջ էկոլոգիայի  վերաբերյալ,որը միգուցե հնարավոր կլինի կյանքի կոչել առկա էկոլոգիական խնդիրների հաղթահարումը՝ արդեն տեղական ինքնակառավարման մարմինների, տեղական ՀԿ-րի,  երիտասարդների և այլ շահագրգիռ կողմերի  անմիջական համագործակցության և աջակցության միջոցով:

«Eco -Art»  համայնքային արվեստի  միջոցառումը կազմակերպվել էր  Ալավերդու  «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն»  ՀԿ-ի և  Վանաձորի՝  «Խաղաղության երխոսություն»   ՀԿ-ի  աջակցությամբ  CAUCULT Կովկասյան մշակութային նախաձեռնությունների ցանց ծրագրի շրջանակներում:

 

Շաբաթօրյակ Սայաթ-Նովա հրապարակին կից այգում

 

Այսօր, հուլիսի 16-ին, Սայաթ-Նովա հրապարակի կից այգում տեղի ունեցավ շաբաթօրյակ , որին մասնակցեցին «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի աշխատակիցներ, , Ալավերդու Էկո ակումբի անդամներ , երիտասարդ ակտիվիստներ , ինչպես նաև Ալավերդու քաղաքապետարանի ներկայացուցիչներ :

Մաքրվեց տարածքը և այնտեղ վաղը առավոտվանից կմեկնարկեն նախապատրաստական աշխատանքներ, ուղղված վաղը հուլիսի 17-ին, ժամը 13:00-ին կայանալիք «Էկո-Արտ» միջոցառման կազմակերպմանը: Տարածքի նախապատրաստմանը մասնակցել ցանկացողներին հրավիրում ենք միանալ մեզ առավոտյան ժամը 9-30-ից:

 

 

Լենդ-Արտ Սեդվիում


2014 թվականի հուլիսի 12 –ին  «Համայնքային համախմբնան և աջակցության կենտրոն» ՀԿ-ն, Ալավերդու Էկո  ակումբը և մի խումբ Ալավերդցի ակտիվ երիտասարդներ կազմակերպեցին «Լենդ-Արտ» արշավ դեպի Սեդվի  տեղանքի հարակից անտառներ :

Արշավի նպատակն էր մարդու, բնության և արվեստի միաձուլումը և նույնականացումը , որի ժամանակ  մասնակիցները փորձեցին ստեղծել արվեստի գործեր , յուրաքանչյուր աշխատանքում արտացոլվեցին կյանքի և  անսահմանության խորհուրդը և սերը բնության հանդեպ: Աշխատանքներն ու մտահաղացումները  լուսանկարվեցին և կցուցադրվեն առաջիկա կայանալիք «Էկո Արտ» միջոցառմանը ,որը տեղի կունենա հուլիսի 17-  ին,ժամը 13:00 Ալավերդի քաղաքի Սայաթ-Նովա հրապարակին կից այգում: Արշավը մեկնարկեց «Համայնքային  համախմբնան և աջակցության կենտրոն» ՀԿ-ի գրասենյակից , հուլիսի 12-ին , ժամը 10:00-ին:

 

 

Բնակավայրերի կանաչապատ տարածքների մոնիթորինգ

 

 

 

2014թ.հուլիսի 2-ին «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն»ՀԿ գրասենյակում տեղի ունեցավ «Բնակավայրերի ընդհանուր օգտագործման կանաչապատ տարածքների կառավարման գործընթացների հանրային մոնիթորինգի մեթոդները» թեմայով դասընթաց,որը կազմակերպվել էր Ալավերդու Օրհուս կենտրոնի կողմից «Երրորդ բնություն»ՀԿ-ի և Գյումրիի Օրհուս կենտրոնի աջակցությամբ:

Դասընթացին մասնակցեցին համայնքի երիտասարդներ,ակտիվիստներ,ինչպես նաև ՏԻՄ ներկայացուցիչներ: Դասընթացի նպատակն էր մասնակիցներին ծանոթացնել կանաչապատ տարածքների կառավարման գործընթացների մոնիտորինգի իրականացման մեխանիզմներին:

 

Դասընթացը կկրի շարունակական բնույթ,տարբեր մարզերում և համայնքներում:

 

 

 

Ֆիլմի դիտում Մեծ Այրում համայնքում


2014թ. հունիսի 27-ին  «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի կողմից Մեծ Այրում համայնքում հիմնադրված և կահավորված մշակութային կենտրոնում տեղի ունեցավ ֆիլմի դիտում «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն»ՀԿ-ի կողմինց իրականացվող «Արարման Հարթակ» ծրագրի շրջանակներում,որը ֆինանսավորվում է Գուրտի կողմից՝ ԵՄ աջակցությամբ:

Ֆիլմի դիտմանը մասնակցում էին մոտ 30 աշակերտ և երիտասարդ,ցուցադրվեց «Գիքոր» ֆիլմը, որի ավարտից հետո ընթացան քննարկումներ մշակութային թեմաներով,այնուհետև երիտասարդները բարձրացրին մի շարք մշակութային ոլորտին վերաբերող խնդիրներ և կրեատիվ առաջարկություններ արեցին, ուղղված մշակութային խնդիրների լուծմանը և մշակութային կյանքի աշխուժացմանը ՝ Մեծ Այրում համայնքում:

Նման և այլ տիպի միջոցառումների անցկացումը Մեծ Այրում համայնքում կկրեն շարունակական բնույթ:

 

«Lori Art»
Համայնքային Արվեստի Միջոցառում

 

 

 

 

 

Հունիսի 24-ին, ժամը 15-ին ,Վանաձորի Սայաթ -Նովայի անվան զբոսայգում տեղի ունեցավ «Lori Art» , որը նպատակ է հետապնդում արվեստի լեզվով` այն է նկարչության, վերհանել համայնքային մի շարք խնդիրներ և ներկայացնել դրանք Վանաձոր քաղաքի բնակիչներին` փորձելով մի նոր և ստեղծագործական մոտեցմամբ կրկին հանրության ուշադրությունը սևեռել մարզում, Վանաձոր համայնքում առկա կարևոր խնդիրների վրա:
Միջոցառման ընթացքում “Լոռու արվեստի զարգացման կենտրոնի” սաները և արդեն իսկ հայտնի նկարիչները ըստ ընտրված թեմատիկաների սկսեցին աշխատել` յուրաքանչյուրը իր մոտեցմամբ կտավին հանձնելով իր մտքերն ու հույզերը:
Միջոցառման մասնակիցները առանձին կտավների վրա հնարավորություն ունեցան պատկերել իրենց երազած Վանաձորը` ինչը ևս մեկ միջոց է ներգրավելու համայքնի բնակիչներին նմանատիպ միջոցառումների մեջ և նրանց պատկերացումները մեր քաղաքի վերաբերյալ մի գուցե հնարավոր կլինի կյանքի կոչել արդեն տեղական ինքնակառավարման մարմինների անմիջական միջամտությամբ և աջակցությամբ:
Միջոցառման ընթացքը ողողված եղավ Վանաձորի հայտնի ռոք խմբերի գեղեցիկ կատարումներով, ինչը հետաքրքիր ռիթմ և երանգ հաղորդեց միջոցառմանը:

Ընթերցել...
 
Աշխատանքային նորություն PDF Տպել Էլ.փոստ

 

2013 թվականի հունիսի 11-ին և 12-ին Ալավերդի քաղաքում << Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն >> ՀԿ-ի կողմից Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության նախարարության աջակցությամբ իրականացվող << Ակտիվ ուսանող>> ծրագրի շրջանակներում անցկացվեց "Ծրագրի կոնցեպցիայի և դրամաշնորհային ծրագրային առաջարկների մշակում " ուսուցողական դասընթացը` Ալավերդի քաղաքում գործող 4 ուսումնական հաստատությունների ուսանողական խորհուրդների 20 անդամների համար:

Դասընթացի ժամանակ ուսանողները ծանոթացան դրամաշնորհային ծրագրեր գրելու գործիքներին, ծրագիր-առաջարկների կոնցեպտին և բաղադրիչներին: Դասընթացի ընթածքում ուսանողական խորհուրդների անդամները մշակեցին ապագա ծրագրերի 4 նախագիծ:

Ընթերցել...
 
news PDF Տպել Էլ.փոստ

<< Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն>> ՀԿ-ի կողմից Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության նախարարության աջակցությամբ իրականացվող << Ակտիվ Ուսանող>> ծրագրի շրջանակներում հունիսի 29, 30-ին Ալավերդի քաղաքի ուսումնական հաստատությունների ուսանողական խորհուրդների 20 անդամներ մասնակցեցին << Ծրագրային ցիկլի և ծրագրի կառավարում>> թեմայով երկօրյա դասընթացին: Դասընթացի ընթացքում ուսանողները ծանոթացան կառավարման հիմնական հմտություններին և սկզբունքներին: Դերային խաղերի միջոցով ուսանողները տարբեր իրավիճակներում կիրառեցին իրենց մատուցված հմտությունները: Հիշեցնենք, որ << Ակտիվ Ուսանող >> ծրագրի շրջանակներում ուսանողները հունիսի 11, 12-ին մասնակցել են << Ծրագրի կոնցեպցիայի և դրամաշնորհային ծրագրային առաջարկների մշակում >> , հունիսի 21,22-ին :

Ընթերցել...
 
<< Սկիզբ < Նախորդ 21 22 23 24 25 Հաջորդ > Վերջ >>