ՀայEng

Նորություններ

Այլ հոդվածներ...

ԴԱՍԸՆԹԱՑ ՀԱԽ-ԵՐԻ ԱՆԴԱՄԵՆՐԻ ՀԱՄԱՐ

Մայիսի 3-ին CCMS Ալավերդու գրասենյակում տեղի ունեցավ դասընթաց Հաղպատ եւ Քարինջ համայնքների համայնքային ակտիվ խմբերի (ՀԱԽ) հետ: ՀԱԽ-երի անդամները ծանոթացան բարեփոխումների պլանին եւ ամենամյա մշտադիտարկման մեխանիզմներին: 2016թ. փետրվար-մարտ ամիսներին նշված երկու համայնքներում իրականացվել է մատուցվող ծառայությունների որակի մշտադիտարկում՝ երեխաների պաշտպանության ոլորտում, ինչից հետո ձեւավորվել է համայնքային բարեփոխումների պլան, որտեղ ներառված են երեխաների պաշտպանության ոլորտում մի շարք միջոցառումներ ու գործողություններ: Դասընթացի ընթացքում շահագրգիռ կողմերի հետ ձեռք բերվեցին պայմանավորվածություններ նշված գործողությունների իրականացման համար: Բարեփոխումների պլանի իրականացման մշտադիտարկումը կիրականացնեն Քարինջ եւ Հաղպատ համայնքների ՀԱԽ-երի անդամները:

Ընթերցել...

«Երիտասարդության ձայնը հանուն զարգացման և փոփոխությունների» ծրագրի շրջանակներում հանդիպում Ստեփանավանի և Թումանյանի տարածաշրջանների համայնքները ներկայացնող ուսանողների և ուսուցիչների միջև

2016թ-ի ապրիլի 21-ին Ալավերդի քաղաքում գտնվող  CCMS («Համայնքային Համախմբման և Աջակցության Կենտրոն») ՀԿ-ի գրասենյակում «Երիտասարդության ձայն հանուն զարգացման և փոփոխությունների» հայ–վրացական անդրսահմանային ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հանդիպում Թումանյանի և Ստեփանավանի տարածաշրջանների համայնքները ներկայացնող 10 ուսանողների, այդ համայնքներից ընտրված 10 դպրոցների ուսուցիչների և ծրագրի ղեկավարների միջև:

Սա ուսանողների և ուսուցիչների միջև ծրագրի ղեկավարների հետ համատեղ առաջին հանդիպումն էր: Հանդիպման ընթացքում քննարկվեցին նախորդ հանդիպումների արդյունքներն ու տպավորությունները, որոշվեց, թե յուրաքանչյուր ուսանողը որ դպրոցի հետ համատեղ է աշխատելու:

Հանդիպման նպատակն էր՝ «Երիտասարդության ձայնը  հանուն զարգացման և փոփոխությունների» ծրագրի շրջանակներում մշակել համատեղ գաղափարներ, որոնք հետագայում յուրաքանչյուր ուսանող քննարկելու է իր կողմից արդեն ընտրված դպրոցի աշակերտների հետ՝ հատուկ դասընթացի շրջանակներում:

Մոտ 6 ժամ տևած հանդիպման ընթացքում ակտիվություն ցուցաբերեցին թե ուսանողները, թե ուսուցիչները: Հետաքրքիր գաղափարներ հնչեցին, որոնք հետագայում մշակվելու են նրանց կողմից:

Ընթերցել...

Սուրբ Զատկի տոնին նվիրված միջոցառումներ դպրոցներում և նախադպրոցական ուսումնական հաստատություններում

2016թ մարտի 20-31-ն ընկած ժամանակահատվածում  «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ -ի (CCMS) աջակցությամբ կազմակերպվել են տոնին նվիրված միջոցառումներ Ալավեդու տարածաշրջանի 9 դպրոցներում և 9 նախադպրոցական ուսումնական հաստատություններում: Որոշ ուսումնական հաստատություններում  տոնին նվիրված միջոցառումները դեռ առջևում են: Ապրիլի 1-15 ընկած ժամանակահատվածում տոնին նվիրված միջոցառումներ տեղի կունենան Հաղպատի միջնակարգ դպրոցում և նախադպրոցական ուսումնական հաստատությունում, Ալավերդու համար 1 նախադպրոցական ուսումնական հաստատությունում, Այրումի նախադպրոցական ուսումնական հաստատությունում, Ախթալայի համար 1 և համար 2 դպրոցներում, ինչպես նաև նախադպրոցական

ուսումնական հաստատությունում:

Ընթերցել...

Հանդիպեցին հայ և վրացի ուսուցիչները

2016թ-ի մարտի 19-20-ը   «Երիտասարդության ձայն հանուն զարգացման և փոփոխությունների» հայ–վրացական միջսահմանային ծրագրի  շրջանակներում իրականացվեց առաջին հանդիպումը ծրագրում ընդգրկված դպրոցների տնօրենների և ուսուցչական կոլեկտիվների միջև ` Վրաստանի Մառնեուլի  քաղաքում : Հանդիպման նպատակն էր ծանոթանալ միմյանց հետ քննարկել և  կազմել  համատեղ աշխատելու  հնարավոր տարբերակները, առաջարկել  գաղափարներ, համադրել  այն ռեսուրսները որոնք  ունեն  ծրագրում ընդգրկված համայնքները և դպրոցները հետագայում ավելի արդյունավետ  համագործակցության

Ընթերցել...

«Երիտասարդության ձայնը հանուն զարգացման և փոփոխությունների» ծրագրի շրջանակներում հանդիպում Հայաստանի և Վրաստանի համայնքները ներկայացնող երիտասարդների հետ

2016թ-ի մարտի 12-ին  Ալավերդի քաղաքում գտնվող  CCMS («Համայնքային Համախմբման և Աջակցության Կենտրոն») ՀԿ-ի գրասենյակում տեղի ունեցավ «Երիտասարդության ձայն հանուն զարգացման և փոփոխությունների» հայ–վրացական միջսահմանային ծրագրի առաջին հանդիպումը երկու երկրների համայնքները ներկայացնող երիտասարդների և ծրագրի ղեկավարների միջև:

Հանդիպման նպատակն էր՝ ծանոթանալ միմյանց հետ և կազմել համատեղ աշխատելու հստակ մեխանիզմ: Մասնակիցներին ևս մեկ անգամ ներկայացվեց ծրագրի նպատակն ու իրականացվելիք  գործողությունները:

Ընթերցել...

որոնում