ՀայEng

Նորություններ

Այլ հոդվածներ...

Դասընթաց՝ բանավեճ վարելու հմտություններ ձեռք բերելու նպատակով

Հունիսի 10-ին «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի Ալավերդու գրասենյակում տեղի ունեցավ դասընթաց՝ «Ճանապարհ դեպի խորհրդարան» թեմայով, որը կազմակերպել էր  Վրաստանի «Civitas Georgca» ՀԿ-ը «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի աջակցությամբ: «Ճանապարհ դեպի խորհրդարան» դասընթացի նպատակն էր՝ երիտասարդների մոտ զարգացնել բանավիճելու հմտությունները՝ բանավեճերի մրցույթներ կազմակերպելու միջոցով: Դասընթացավարը «Civitas Georgca» ՀԿ-ի ներկայացուցիչ Լևան Կուռուլաշվիլին էր:

Դասընթացին ներկա էին «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի շահառու համայնքների դպրոցների ուսուցիչներ՝ Ստեփանավանի և Ալավերդու տարածաշրջանից, ինչպես նաև ուսանողներ և համայնքային ակտիվ խմբերի անդամներ:

Ընթերցել...

Քննարկում Հայաստանի ներկայիս իրավիճակի մասին

 

Հունիսի 3-ին «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի Ալավերդու գրասենյակում տեղի ունեցավ բաց քննարկում, որը կազմակերպել էր Ժողովրդավարության Ազգային Պլատֆորմը: Քննարկման նպատակն էր՝ վերաիմաստավորել վերջին ռազմական գործողություններից հետո Հայաստանում ժողովրդավարության, ազատությունների և ընտրական համակարգերի մակարդակի և երկրի կայացման ու զարգացման, բանակի մարտունակության, պատերազմում հաղթանակի հնարավորության միջև պատճառահետևանքային կապերը:

Ընթերցել...

Շնորհավոր ԵՐԵԽԱՆԵՐԻ պաշտպանության օրը

Մեր փոքրիկ բարեկամներ,  «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ն սրտանց շնորհավորում է Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առիթով:

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ն միշտ կանգնած է երեխաների կողքին, ինչպես նաև պաշտպանելով երեխաների իրավունքները, կազմակերպում է բազմաբնույթ թեմաներով սեմինար-քննարկումներ, նրանց օգնելով, որպեսզի դառնան առավել գիտակից և պահանջատեր, մեծանան  որպես Հայաստանի Հանրապետության լիիրավ քաղաքացիներ:

Երեխաների պաշտպանության միջազգային օրը սահմանվել է 1925-ին` Ժնևում երեխաների պաշտպանության համար հրավիրված համաշխարհային կոնֆերանսի ընթացքում:

Ընթերցել...

«Երիտասարդության ձայնը հանուն զարգացման և փոփոխությունների» հայ–վրացական միջսահմանային ծրագրի շրջանակներում հերթական հանդիպումը

«Երիտասարդության ձայնը հանուն զարգացման և փոփոխությունների» հայ–վրացական միջսահմանային ծրագրի շրջանակներում հերթական հանդիպումը տեղի ունեցավ «Համայնքային Համախմբման և Աջակցության կենտրոն» ՀԿ-ի Ալավերդու գրասենյակում: Հանդիպմանը մասնակցեցին ծրագրում ընդգրկված հայաստանյան կողմի ուսանողները: Քննարկվեց դպրոցներում նախատեսվող հանդիպումների գործողությունների պլանը: Մոտակա մեկ շաբաթում ուսանողները պատրաստվում են երկրորդ հանդիպումն անցկացնել դպրոցներում՝ վերլուծության ենթարկելու համար ծրագրի իրենց գաղափարները:

Ընթերցել...

Դասընթաց` «Սոցիալական մեդիայի գործիքները»

Նոր մեդիայի կայացման գործում ամենամեծ նշանակությունն ունեն ինտերնետն ու ինտերնետային տեխնոլոգիաների հիման վրա ստեղծվող բազմաթիվ գործիքները: Հենց այդ գործիքներն էլ մայիսի 11-ին Ալավերդու ակտիվ երիտասարդներին ներկայացրեց Ստեփանավանի երիտասարդական կենտրոնի ներկայացուցիչ, լրագրող Մանե Պապյանը՝ «Սոցիալական մեդիայի գործիքները» թեմայով դասընթացի շրջանակներում: Դասընթացը տեղի ունեցավ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» (CCMS) ՀԿ-ի Ալավերդու գրասենյակում: Դասընթացի շրջանակներում մասնակիցները տեղեկացան նորարարական մեդիայի գործիքներին, որնցից մի քանիսը մասնակիցների համար անծանոթ էին:

Ընթերցել...

որոնում