ՀայEng

Նորություններ

Այլ հոդվածներ...

Աշխատանքային այց Թեղուտ եւ Ախթալա

 

Մայիսի 29-ին «Թեղուտ ՓԲԸ»-ում եւ մայիսի 31-ին «Ախթալայի ԼՀԿ»-ում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում՝ «Թափանցիկ եւ հաշվետու հանքարդյունաբերություն» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել իրականացնել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով, «Թափանցիկ և հաշվետու կառավարման խթանում քաղաքացիական հասարակության մասնակցության միջոցով» ծրագրի շրջանակներում եւ Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հակակոռուպցիոն Կենտրոնի համագործակցությամբ: Հանդիպման նպատակը

Ընթերցել...

Դեպքերի վարման կլոր սեղան քննարկումներ թիրախ համայնքներում

2019 թ-ի մայիսի 23-ից մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում  «Բազմաշահագրգիռ սոցիալական պաշտպանություն» ծրագրի շրջանակներում թիրախ համայնքներում(Ալավերդի, Դիլիջան, Սևան, Հրազդան)  տեղի ունեցան կլոր սեղան քննարկում Սոցիալական Աջակցության Տարածքային Գործակալությանը (ՍԱՏԳ) կից գործող Աջակցող ցանցի անդամների և մի շարք այլ շահագրգիռ կառույցների ներկայացուցիչների հետ:

Ընթերցել...

«Դուք ընդամենը ժողովրդի ծառայողն եք»

Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոնի նախագահ Օլեգ Դուլգարյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Ընթերցել...

Congratulations to Georgian people on the Independence Day

Շնորհավորում եմ եղբայրական վրացի ժողովրդին, իմ սիրելի վրացի ընկերներին և գործընկերներին Վրաստանի Հանրապետության անկախության օրվա առթիվ :

Ցանկանում եմ, որպեսզի վրացական պետականությունը էլ ավելի ամրապնդվի, զարգացնի իր տնտեսությունը և դասվի տնտեսապես զարգացած երկների շարքին :

Հայ- Վրացական բարեկամությունը և համագործակցությունը հատկապես ակնառու և տեսանելի են ներսահմանային տիրույթում :

2015-2018 թվակաների ընթացքում, մենք վրացի գործընկերների հետ համատեղ հիմք դրեցինք ներսահմանային երիտասարդական համագործակցությանը, ծանոթացանք միմյանց մշակույթներին, խնդիրներին, ամրապնդեցինք հարաբերությունները, ձևավորեցինք ընկերություն երիտասարդների միջև , նախագծեցինք բազում գաղափարներ, որոնք դեռ պետք է կյանքի կոչվեն:

2017-18 թվականներին իմ անմիջական մասնակցությամբ` ի դեմս Համայնքային համախմբման և Աջակցության Կետրոնի, Հայ-Վրացական ներսահմանային համագործակցությունը ամրագրվեց ՀՀ Երիտասարդական քաղաքականությունում` որպես առաջնայնություն ներկայացնող ուղղություն :

2018 թվականին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը և Հայաստանում առկա փոփոխությունները էլ ավելի պարարտ միջավայր են ձևավորել ներսահմանային համագործակցության համար տարբեր բնագավառներում, և մենք զարգացնելու ենք այդ ուղղությունը` մեր երկու սահմանների երկայնքով ապրող քաղաքացիների, գյուղաբնակների և երիտասարդների համագործակցությունը էլ ավելի խորացնելու և համատեղ երկու կողմերին վերաբերվող տնտեսական, բնապահպանական և մշակութային խնդիրները լուծելու համար, ինչը կօժանդակի այդ մարդկանց կյանքի բարելավմանը և տարածաշրջանի ընդհանուր զարգացմանը :

Մեկ անգամ ևս, շնորհավոր իմ վրացի ընկերներ:

Օլեգ Դուլգարյան

 

Ընթերցել...

Անցումային Արդարադատությունը որպես սոցիալական արդարության վերականգնման միջոց :

 

Անցումային Արդարադատությունը որպես սոցիալական արդարության վերականգնման միջոց : 
Այս օրերին Հայաստանում ակտիվ քննարկվում է անցումային արդարադատության կիրառման հնարավորությունը : Քննարկվում են անցումային արդարադատության տարբեր մեխանիզմները, թե որոնք հարմար կլինի կիրառել Հայաստանում, ուսումնասիրվում են տարբեր երկրների փորձերը անցումային արդարադատություն իրականացնելու վերաբեյալ :

Կարծես թե հասարակության մեծամասնությունը կողմ է անցումային արդարադատության կիրառմանը, և այս օրերին հիմնականում խոսվում է վեթինգի մասին, որը պետք է իրականացվի ՀՀ դատական համակարգում : Վեթինգը հանրային պաշտոն զբաղեցնողների բարեվարքության գնահատում է, երբ գնահատում են հանրային պաշտոնյայի անցյալը, կարողությունների ծագումը :

Այսպես ասած պետք է կատարվի դատավորների կամ հանրային պաշտոնյանների զտում , հնարավոր է նաև անօրինական ճանապարհով ձեռքբերված ֆինանսական և գույքային ռեսուրսների պետականացում, եթե դա իհարկե ապացուցվում է :

Անցումային արդարադատության կողմնակիցները հիմնականում խոսում են երկու տեսակի անցումային արդարադատության մասին.

Ընթերցել...

որոնում