ՀայEng

Համայնքներ

Այլ հոդվածներ...

Ալավերդի

Մակերես` 23.5 կմ2

Բնակչություն` 16400

Քաղաքային համայնք Ալավերդու տարածաշրջանում, մարզկենտրոնից գտնվում է 50կմ հեռավորության վրա: Համայնքի վարչական տարածքի մեջ մտնում են Ալավերդի քաղաքը եւ Ակներ գյուղը: Քաղաքային բնակավայր է դարձել 1939թ.-ից: Նախկինում ունեցել է Ալլահվերդի, Մանաս Գոմ, Մադան Պիրիտիկ, Մանաս Գոմեր, Մանից Գոմ անվանումները:
Քաղաքը հիշատակվում է մի շարք անուններով: Այն Ալավերդի է կոչվել 17-րդ դարի բորչալու կոչված քոչվոր ցեղի ցեղապետներից մեկի` Ալլահվերդու անունով: Հետագայում հնչյունափոխվելով դարձել է Ալավերդի: 
Ալավերդու այժմյան տարածքը բնակեցված է եղել մ.թ.ա 3-րդ հազարամյակից: Պատմական աղբյուրներում հիշատակվում է որպես բերդ ունեցող բնակավայր: Հնագույն ժամանակներից ի վեր այստեղ իրականացվել է պղնձի հանույթ եւ մշակում: Պղնձարդյունաբերությունը բավական աշխուժացել է 18-րդ դարում, երբ Գյումուշխանեից այստեղ են եկել հույն հանքագործներ եւ կառուցել Ալավերդու պղնձաձուլական գործարանը: Գործարանը ամբողջովին ավերվել է Աղա Մահմեդ խանի 1795թ.-ի արշավանքի ժամանակ: 1887թ.-ին Ալավերդու պղնձարդյունաբերության մեջ իշխող դիրք են ձեռք բերում ֆրանսիացիները, որոնք տեղադրում են նոր հնոցներ եւ վառարաններ, ստեղծում մանր պղնձաձուլարաններ: Քաղաքի տնտեսական զարգացմանը նպաստել է նաեւ 1809թ.-ի Թիֆլիս-Ալեքսանդրապոլ երկաթուղու կառուցումը:

Ընթերցել...

Հոբարձի

Մակերես` 6.023կմ2

Բնակչություն` 824

Տնային տնտեսությունների թիվը` 268։ Գյուղը գտնվում է Ստեփանավան քաղաքից 12կմ հարավ-արևելք, հեռավորությունը մարզկենտրոնից 30կմ: Գյուղում է գտնվում 6-րդ դարի միանավ թաղածածկ եկեղեցին՝ կիսաշրջանաձև հատակագիծ ունեցող Ավագ խորանով:

Ընթերցել...

Կողես

Մակերես` 1219.0 հակմ2

Բնակչություն` 355

Տնային տնտեսությունների թիվը` 102
Գյուղը գտնվում է Ստեփանավան քաղաքից 17կմ հարավ-արևելք, հեռավորությունը մարզկենտրոնից 52կմ:
Գյուղում և շրջակայքում պահպանվել են քառակող կոթող (VIդ.), եկեղեցի (XIդ.), գերեզմաններ խաչքարերով (XII-XIIIդդ.), կամուրջ (XIIIդ.), Տուտիկ իշխանի կառուցած հուշակոթողը (1241թ.):

Ընթերցել...

Սվերդլով

Մակերես` 28.73կմ2

Բնակչություն` 1072

Տնային տնտեսությունների թիվը` 271
Գյուղը հիմնվել է 18-րդ դարի առաջին կեսին: Հիմնադիրները եղել են գյուղից 6կմ հյուսիս-արևելք գտնվող Դորբանդ կոչվող բնակավայրի բնակիչները: Գյուղն ավելի հին է, քան ենթադրվում է, ինչի մասին է խոսում գյուղի կենտրոնում տուֆից և բազալտից կերտած V-VII դարերի լավ պահպանված Ս.Գևորգ եկեղեցին: Եկեղեցին հիմնովին վերանորոգվել է XIXդ. և հարավային մուտքի առջև կառուցվել է զանգակատուն: Եկեղեցու նեղ և ձգված դահլիճը չորս զույգ որմնամույթերով և թաղակիր կամարներով բաժանվում է հինգ հատվածի: Կիսաշրջանաձև հատակագծով խորանի երկու կողմերում աբսիդներով ուղղանկյուն ավանդատներ են: Դռները երեքն են (հարավից, հյուսիսից և արևմուտքից), որոնք ունեցել են ճակտոնով ու զույգ կիսասյուներով ձևավորված կամարակապ շքամուտքեր: Եկեղեցուց հյուսիս-արևելք թաղածածկ մատուռի (XIIIդ.) ավերակներ են: Պահպանվել է գերեզմանոց խաչքարերով և ձիթհան:

Ընթերցել...

Պրիվոլնոյե

Մակերես` 55,11կմ2

Բնակչություն` 1048

Տնային տնտեսությունների թիվը` 376:
Գյուղ Տաշիրի տարածաշրջանում, Տաշիր քաղաքից 17կմ հարավ-արևելք, մարզկենտրոնից գտնվում է 52կմ հեռավորության վրա: Գյուղը հիմնադրվել է 1850թ.: Հիմնական բնակչությունը եղել են ռուսներ, որոնք տեղափոխվել էին ցարական Ռուսաստանի տարբեր մարզերից: Գյուղը գտնվում է ծովի մակերևույթից 1585մ բարձրության վրա: Կլիման ձմռանը ցրտաշունչ է, ամռանը՝ զով: Հաճախակի են չորային երաշտի տարիները:
Գյուղատնտեսական նշանակության հողերը` 4621,8 հա, որից` 1071,6 հա վարելահող, 11հա այգի, 1480,11հա խոտհարք, 1945,7 հա արոտ:

Ընթերցել...

որոնում