Հայտարարություններ

Հարցում

Ինչպե՞ս եք գնահատում հասարակական կազմակերպությունների դերը համայնքային զարգացման գործում:
 
Վարդաբլուր PDF Տպել Էլ.փոստ

Մակերես` 15.884կմ2

Բնակչություն` 1379

Տնային տնտեսությունների թիվը` 440։ Այս գյուղի պատմությունը սկսվում է 18-րդ դարի 60-ական թվականներից: Այն գտնվում է Լոռու մարզի նախկին Ստեփանավանի տարածաշրջանում՝ մարզկենտրոնից 31 կմ հեռավորության վրա: Անվան ծագումը կապվում է վարդազգիների առատության հետ:
Գյուղի վարչական տարածքում պահպանվել են VI-րդ դարի Ջգրաշեն միանավ թաղածածկ եկեղեցին, որի սրբատաշ բազալտից կառուցված պատերը բարձրանում են երկաստիճան որմնախարսխի վրա։ Ծածկը չի պահպանվել։ Եկեղեցին ունի երեք մուտք՝ երկայնական պատերում և արևմուտքում։ Հարավային պատի արևելյան կողմի լուսամուտի պարակալին քանդակված են խաղողի որթի գալարների միջև եռաթերթ և բազմաթերթ տերևներ։ Արտաքին պատերում պահպանվել են բազալտից պահունակներ (սրահի ծածկը կրելու համար), որոնցից մի քանիսն ունեն կենդանակերպ քանդակներ (խոյի գլուխ, եղջերու, ոչխարի ոճավորված գլուխ)։ Պահունակների այսպիսի քանդակազարդումը բացառիկ է վաղ միջնադարի Հայաստանի շինություններում:

Ընթերցել...
 
Ագարակ PDF Տպել Էլ.փոստ

Մակերես` 19.313կմ2

Բնակչություն` 1190

 

Տնային տնտեսությունների թիվը` 403
Գյուղ Ստեփանավանի տարածաշրջանում, Ստեփանավան քաղաքից 8կմ արևելք, մարզկենտրոնից գտնվում է 42կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Ագրակ, Ակրակ, Աքրաք, Էգրակ, Էքրեք անվանումները: 
Գյուղը տեղադրված է Ձորագետի ձախ ափին, սարահարթում` ծովի մակարդակից 1380մ բարձրության վրա: Կլիման բարեխառն լեռնային է, տեւական, ցուրտ ձմեռներով: Ամեն տարի հաստատվում է կայուն ձնածածկույթ: Ամառները տաք են, համեմատաբար խոնավ: Տարեկան թափվում են 600-700մմ մթնոլորտային տեղումներ: Ագրոկլիմայական տեսակետից ընկած է մասնակի ոռոգման գոտում:

Ընթերցել...
 
Լեջան PDF Տպել Էլ.փոստ

Մակերես` 16,59կմ2

Բնակչություն` 1083

Տնային տնտեսությունների թիվը` 270։
Գյուղը կազմավորվել է մոտավորապես 1850-ական թվականներին: Այն գտնվում է ծովի մակարդակից 1460 մ բարձրության վրա: Հեռավորությունը Ստեփանավան քաղաքից 7 կմ, մարզկենտրոնից 43 կմ: Գյուղի հյուսիսային կողմում սարեր են, արոտավայրեր, արեւելյան կողմում մոտ 40 մ խորությամբ ձորն է և անտառը, հարավային և արևմտյան կողմերում վարելահողերն են:
Գյուղի կլիման վերջին տարիներին խիստ փոփոխվել է: Նախկին ձյունառատ ձմռան փոխարեն ներկայումս շատ քիչ ձյուն է տեղում, գարունը ցուրտ է, ամառը՝ զով, իսկ աշունը տաք եւ անձրևային: Հաճախակի են կարկտային, երաշտի տարիները, որոնք մեծ վնաս են հասցնում գյուղատնտեսությանը:

Ընթերցել...
 
Գարգառ PDF Տպել Էլ.փոստ

Մակերես` 14,58կմ2

Բնակչություն` 1349

Տնային տնտեսությունների թիվը` 465։
Գարգառ (Հեր-հեր անվան ռուսերեն տարբերակով) կազմավորվել է 1795թ.-ին: Այն ավելի հին է, քան ենթադրվում է:
Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 1400-1500մ բարձրության վրա: Հեռավորությունը նախկին շրջկենտրոնից` Ստեփանավան քաղաքից 10կմ, մարզկենտրոնից 26կմ:
Գյուղի աշխարհագրական դիրքը շատ նպաստավոր է, թե հաղորդակցման տեսակետից, քանի որ նրա միջով է անցնում հանրապետական նշանակության Երևան-Թբիլիսի մայրուղին, թե բնակլիմայական տեսակետից:
Գյուղը շրջապատված է բարձրաբարձր սարերով, թավուտ անտառներով, որոնց հաշվին ապահովված է մոտ 50%-ով խմելու ջրով (ջրագիծ չլինելու պատճառով է, որ 100%-ով չի ապահովված):

Ընթերցել...
 
Յաղդան PDF Տպել Էլ.փոստ

Մակերես` 11.483կմ2

Բնակչություն` 97

Տնային տնտեսությունների թիվը` 72
Գյուղը (անունը նշանակում է յուղով հարուստ, նախկինում ունեցել է Եղիտանք հայկական անվանում) հիմնադրվել է 1821թ.: Այստեղ հույներ եկել են Օսմանական կայսրության Մաշալա գյուղից: Այն հայտնի է որպես հունական գյուղ: Այսօր հույների թիվը զգալի պակասել է 1991թ. սկսած արտագաղթի պատճառով դեպի պատմական հայրենիք՝ Հունաստան: Հեռավորությունը Ստեփանավան քաղաքից 12կմ, մարզկենտրոնից 48կմ: Գյուղը գտնվում է ծովի մակերևույթից 1350մ բարձրության վրա: Շրջապատված է բարձր սարերով, որոնց լանջերին կան մի քանի փոքրիկ բնական աղբյուրներ: Գյուղին ջուր մատակարարում է Ստեփանավանի ջրմուղ կոյուղին:
Գյուղի կլիման ձմռանը ցրտաշունչ է, ամռանը՝ զով: Կլիման հիմնականում նորմալ է եղել, չհաշված վերջին տարիների փոփոխությունները, որոնցից տուժում են գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացիները:

Ընթերցել...
 
<< Սկիզբ < Նախորդ 1 2 3 4 5 6 Հաջորդ > Վերջ >>