ՀայEng

Համայնքներ

Այլ հոդվածներ...

Պուշկինո

Մակերես` 18.078կմ2

Բնակչություն` 249

Տնային տնտեսությունների թիվը` 126
Գյուղը գտնվում է Բազումի և Վիրահայոց լեռնաշղթաների միջև, Գարգառ գետի աջ ափին, Ստեփանավանից 14 կմ հարավ-արևելք, ծովի մակերևույթից 1522 մ բարձրության վրա: Հեռավորությունը մարզկենտրոնից 25կմ: Կլիման ձմռանը ցուրտ է, ամռանը՝ զով: Ունի տիպիկ լեռնային ռելիեֆ: Հողերն ունեն կավա-ավազային մեխանիկական կազմ:
Գյուղը խմելու ջուր է ստանում մոտակա սարերից բխող սառնորակ աղբյուրներից: Պուշկինոն ներկայիս անունն ստացել է 1870թ.-ին ի պատիվ ռուս հանճարեղ գրող Ա.Ս.Պուշկինի:
Պուշկինո համայնքի բնակիչությունը հիմնականում զբաղվում է ցորենի, գարու, կարտոֆիլի, բանջարա-բոստանային, ինչպես նաև կերային կուլտուրաների արտադրությամբ: Համայնքի հողերն անջրդի են:

Ընթերցել...

Միխայելովկա

Մակերես` 20.944կմ2

Բնակչություն` 661

Տնային տնտեսությունների թիվը` 232:
Գյուղ Տաշիրի տարածաշրջանում, Տաշիր քաղաքից 7կմ հյուսիս-արևելք, մարզկենտրոնից գտնվում է 59 կմ հեռավորության վրա:
Գյուղը հիմնադրվել է1870-ական թվականներին : Սկզբնական բնակիչները եղել են մոլոկանները: 1953թ.-ից այստեղ բնակվել են ադրբեջանցիները, 1988թ-ից հետո` ադրբեջանաբնակ հայ փախստականները և շրջակա գյուղերի վերաբնակիչները: 
Բարձրությունը ծովի մակարդակից 1520 մետր: Կլիման բարեխառն է, ձմեռը երկարատև ու ցրտաշունչ, ամառը զով: Հաճախ են երկարատև անձրևները և կարկտահարությունը:
Գյուղատնտեսական նշանակության հողերը` 1820,4 հա, որից` 1052,2 հա վարելահող, 441,5հա խոտհարք, 270,8 հա արոտ:

Ընթերցել...

Գյուլագարակ

Մակերես` 15,52կմ2

Բնակչություն` 2214

Տնային տնտեսությունների թիվը` 617։ Գյուղը գտնվում է Ստեփանավան քաղաքից 8 կմ հարավ-արևելք, Ձորագետի աջակողմյան Գարգառ վտակի ձախ ափին, հեռավորությունը մարզկենտրոնից 28 կմ: Գյուլագարակ գյուղը հիմնվել է 1750թ.-ին, գտնվում է ծովի մակարդակից 1400մ բարձրության վրա: Ռելիեֆը նախալեռնային է, կլիման ձմռանը ցրտաշունչ է, ամռանը` զով: Այն բավական խոնավ է, տաք ու առողջարար: Լավ ամառանոցավայր է:
Գյուլագարակից 3կմ հարավ գտնվում է Սոճուտ մանկական առողջարանը, Դենդրոպարկը:

Ընթերցել...

Կուրթան

 

Բնակչություն` 2252

Տնային տնտեսությունների թիվը` 461
Գյուղը գտնվում է Ստեփանավան քաղաքից 18կմ հարավ-արևելք, հեռավորությունը մարզկենտրոնից 36կմ: Հիմնադրվել է 1730-1740-ական թվականներին: Գյուղում և շրջակայքում պահպանվել են՝ եկեղեցի, Հնավանք համալիրը (X-XIVդդ), խաչքարեր, մատուռներ, կամուրջներ եւ այլ շինության մնացորդներ:
Գյուղում գտնվում է թաղածածկ դահլիճի հորինվածքով Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը կառուցվել է 6-րդ դարում: Կիսաշրջանաձև հատակագծով և պայտաձև կամարով բմի աբսիդով վերջավորվող ուղղանկյուն աղոթասրահին հվ-արլ-ից կից է խաչվող թաղերով ծածկված քառակուսի ավանդատունը: Աստիճանաձև որմնախարսխի վրա բարձրացող հուշարձանը կառուցված է մաքուր տաշված բազալտից: Արևելյան և արևմտյան ճակատները ավարտվում են ճակտոններով: Արևմտյան պատին կա IV-V դդ. հայկական հուշարձաններին բնորոշ զույգ լուսամուտ: Ինքնատիպ է ճակտոնի հորիզոնական քիվի և լուսամուտի պարակալի զուգակցումը (քիվի կամարիկներով քանդակազարդ գոտին կիսաշրջանաձև անցնում է լուսամուտի վերևով): Կուրթանի եկեղեցին այն սակավաթիվ հուշարձաններից է, որտեղ բացահայտ երևում է անցումը Հայաստանի IV-V դդ. ճարտարապետական ձևերից դեպի VII դ. դասական ձևերը:

Ընթերցել...

Քարինջ

Քարինջ

 

Մակերես` 21,02կմ2

Բնակչություն` 622

Գյուղ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզումԴեբեդ գետի աջ կողմում, Դժարսար լեռան հարավային ստորոտին։

Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1230 մ, հեռավորությունը մարզկենտրոնից՝ 36 կմ հյուսիս-արևելք։ Նախնիները եկել են հարևան Մարց գյուղից։

Ընթերցել...

որոնում