Հայտարարություններ

Հարցում

Ինչպե՞ս եք գնահատում հասարակական կազմակերպությունների դերը համայնքային զարգացման գործում:
 
Մղարթ PDF Տպել Էլ.փոստ

Մղարթ


Բնակչություն` 523

Գյուղը գտնվում է Վիրահայոց լեռնաշղթայի Շեկաղբյուր լեռան հարավային լանջին, Ալավերդի քաղաքից 23 կմ հարավ արեւմուտք: Զբաղվում են անասնապահությամբ, հացահատիկի, կերային կուլտուրաների, կարտոֆիլի, ծխախոտի մշակությամբ:

Ընթերցել...
 
Մեծ Այրում PDF Տպել Էլ.փոստ

Ֆիլմի դիտում Մեծ Այրում համայնքում

2014թ. հունիսի 27-ին  «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի կողմից Մեծ Այրում համայնքում հիմնադրված և կահավորված մշակութային կենտրոնում տեղի ունեցավ ֆիլմի դիտում «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն»ՀԿ-ի կողմինց իրականացվող «Արարման Հարթակ» ծրագրի շրջանակներում,որը ֆինանսավորվում է Գուրտի կողմից՝ ԵՄ աջակցությամբ:


 

Ֆիլմի դիտմանը մասնակցում էին մոտ 30 աշակերտ և երիտասարդ,ցուցադրվեց «Գիքոր» ֆիլմը, որի ավարտից հետո ընթացան քննարկումներ մշակութային թեմաներով,այնուհետև երիտասարդները բարձրացրին մի շարք մշակութային ոլորտին վերաբերող խնդիրներ և կրեատիվ առաջարկություններ արեցին, ուղղված մշակութային խնդիրների լուծմանը և մշակութային կյանքի աշխուժացմանը ՝ Մեծ Այրում համայնքում:

Նման և այլ տիպի միջոցառումների անցկացումը Մեծ Այրում համայնքում կկրեն շարունակական բնույթ:

Մեծ Այրում


Մակերես` 22.56 կմ2

Բնակչություն` 986

Մեծ եւ փոքր Այրում գյուղերը գտնվում են ծովի մակարդակից 780 մ բարձրության վրա: Համայնքում կա 282 առանձնատուն: Հիմնականում զբաղվում են հացահատիկային մշակաբույսերի եւ մասամբ` կարտոֆիլի, բանջարեղենի եւ մրգի արտադրությամբ:

Անասնապահությամբ զբաղվողները նույնպես մեծ դժվարությամբ են անասնակեր կուտակում երաշտի տարիներին: Կերի անբավարարության պատճառով դժվարանում է անասունների մսուրային շրջանի կազմակերպումը: 
Գյուղն ունի մեկ միջնակարգ դպրոց, մանկապարտեզ,բուժկետ:

 
Ջիլիզա PDF Տպել Էլ.փոստ

Ջիլիզա


Մակերես` 5.57 կմ2

Բնակչություն` 103

Ջիլիզայի (բառ. բացատրություն` սիզախոտով հարուստ վայր, ժող. բաց.` շատ հեռու) գյուղը հիմնադրվել է 1910թ., Հայկի որդի Խոռի կառուցած Խորակերտ կամ Խոռակերտ գյուղաքաղաքի տեղում, որից պահապանվել է միայն համանուն եկեղեցին (XIIդ): Պահպանվել է նաեւ Չախալաբերդ (պատմույթան մեջ` Բազաբերդ կամ Բազկերտ) ամրոցի մի մասը (IX-X):

Գյուղը գտնվում է ծովի մակերեւույթից 1250 մ բարձրության վրա` չքնաղ Լալվարի ստորոտում, որի սառնորակ ջուրն է վայելում ջիլիզցին: Գյուղը շուտով 100 %-ով կապահովվի խմելու ջրով (ջրագծի կառուցումը ընթացքի մեջ է):

Ընթերցել...
 
Ճոճկան PDF Տպել Էլ.փոստ

Ճոճկան


Մակերես` 21.25 կմ2

Բնակչություն` 2138

Ըստ Ղազար Փարպեցու, Ճոճկան գյուղը հիմնվել է IV դարում Ռոջիկ իշխանի կողմից: Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 700-750 մ բարձրության վրա:
Կլիման ձմռանը մեղմ է, ամռանը շոգ, չորային: Հաճախակի են դարձել կարկտահարությունը, երաշտը, որից խիստ տուժում են գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացիները: Գյուղում ապրում են 2034 բնակիչներ: Համայնքում կա 408 առանձնատուն` 36180 քմ տարածքով։

Ընթերցել...
 
Կաճաճկուտ PDF Տպել Էլ.փոստ

Կաճաճկուտ


Մակերես` 10.78 կմ2

Բնակչություն` 425

Գյուղը գտնվում է Ալավերդի քաղաքից մոտ 10կմ արեւմուտք, Լալվարի հարավ-արեւելյան ստորոտին: Խմելու ջուրը՝ տեղի աղբյուրներից: Մրգաշատ է: 1959-ին ուներ 653, 1979-ին 483 բնակիչ:

Ընթերցել...
 
<< Սկիզբ < Նախորդ 1 2 3 4 5 6 Հաջորդ > Վերջ >>