Հայտարարություններ

Հարցում

Ինչպե՞ս եք գնահատում հասարակական կազմակերպությունների դերը համայնքային զարգացման գործում:
 
Հաղպատ PDF Տպել Էլ.փոստ

Հաղպատ


Մակերես` 15.28 կմ2

Բնակչություն` 767

Հաղպատ գյուղը գտնվում է Հայաստանի հյուսիս-արևելյան տարածքում` Լոռվա մարզում:
Գյուղի անունը եղել է Հաղբատ, հետագայում ընդհանրական է դարձել Հաղպատ ձևը: Հաղբատ անունը կազմված է Հաղբ և ատ արմատներից: Հաղբ նշանակում է որոգայթ, թակարդ, իսկ ատ` ատել բառի բառարմատն է: Ստացվում է` ատում եմ որոգայթը, ծուղակը, թակարդը: Այս անունը վանքին տվել են Բյուզանդիայի Ռոմանոս կայսրից հալածված կրոնավորները:
Հաղպատը որպես բնակավայր թվագրվում է մոտավորապես մթա 8-7-րդ դարերից: 
Միջնադարում Հաղպատը անվանվել է նաև մայրաքաղաք, բայց ոչ թե մարդաշատ կամ քաղաքական տեսակետից, այլ որպես հոգևոր մեծ կենտրոն: Վանքն ունեցել է 500 հոգևորական: 1820-28 թթ Եփրեմ կաթողիկոսի օրոք Մայր Աթոռ Էջմիածնից տեղափոխվել է Հաղպատ:

Ընթերցել...
 
Աքորի PDF Տպել Էլ.փոստ

Աքորի

Մակերես` 24.8 կմ2

Բնակչություն` 2987

Գյուղ Ալավերդու տարածաշրջանում, Ալավերդի քաղաքից 3կմ հարավ-արեւելք, մարզկենտրոնից գտնվում է 52կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Ագորի, Ախորի, Ախուրի, Ակոռի, Աքոռի անվանումները:  Անվան ծագումնաբանությունը ոմանք կապում են  ախոռ բառի հետ, ենթադրելով, որ այստեղ եղել է իջեւանատուն եւ մսուր (ախոռ) ձիերի համար::

Նախկինում գյուղը պատկանել է կոմս Լոռիս Մելիքովներին (Լոռվա մելիքներին):Գյուղի հարավ-արեւելքում գտնվում է ս. Գեւորգ եկեղեցին, Բդավոր եկեղեցին,կա նաև մատուռ:

Ընթերցել...
 
Ախթալա PDF Տպել Էլ.փոստ

Ախթալա

 

Մակերես` 4.3 կմ2

Բնակչություն` 2400

Ախթալն գտնվում է  Ալավերդի քաղաքից 10 կմ հյուսիս-արեւելք: Մարզկենտրոնից գտնվում է 62 կմ հեռավորության վրա: Համայնքի վարչական տարածքի մեջ է մտնում Ախթալա քաղաքը եւ Ախթալայի Առողջարանին կից գյուղը, որը Ախթալա քաղաքից գտնվում է 3 կմ հեռավորության վրա:

Ընթերցել...
 
Արևածագ PDF Տպել Էլ.փոստ

Արևածագ



Մակերես` 8.6 կմ2

Բնակչություն` 675

Գտնվում է Ալավերդու տարածաշրջանում, Ալավերդի քաղաքից 14կմ հարավ, մարզկենտրոնից գտնվում է 36կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Ղաչաղան, Ուզուն լարա օյուն, Ուզունլար Ներքին, Ուզունլար Նոր անվանումները: Արեւվածագ է վերանվանվել 1976 թ-ին:

Ընթերցել...
 
<< Սկիզբ < Նախորդ 1 2 3 4 5 6 Հաջորդ > Վերջ >>