Հայտարարություններ

Հարցում

Ինչպե՞ս եք գնահատում հասարակական կազմակերպությունների դերը համայնքային զարգացման գործում:
 
Լոռի Բերդ PDF Տպել Էլ.փոստ

Մակերես` 408.4 հակմ2

Բնակչություն` 377

Տնային տնտեսությունների թիվը` 135։ Գյուղը հիմնադրվել է 1750-ական թվականներին, ծովի մակերեւույթից բարձր է 1380մ, վարչական տարածքը կազմում է 408.4հա, որից գյուղի բնակատեղը 36հա:
Լոռի Բերդ գյուղը գտնվում է Լոռու մարզի Ձորագետ և Ուռուտ գետերի միջնահատվածում, Ստեփանավան քաղաքի արևելյան կողմում, պատմական Լոռի բերդաքաղաքի ավերակների մոտ, պատմական նշանակություն ունեցող դամբարադաշտերի վրա: Հեռավորությունը Ստեփանավան քաղաքից 2 կմ, մարզկենտրոնից 38 կմ: Սահմանակից է 4 այլ համայնքների վարչական տարածքներին:Գյուղով է անցնում Ստեփանավան-Ալավերդի ավտոճանապարհը: 1.5կմ դեպի արևելք կառուցված է «Աշոտ Երկաթ»-ի ամրոցը:

Ընթերցել...
 
Ուռուտ PDF Տպել Էլ.փոստ

Մակերես` 28.26կմ2

Բնակչություն` 1050

Տնային տնտեսությունների թիվը` 285։ Գտնվում է Ուռուտ գետի ափին, Ստեփանավանից 7կմ հյուսիս-արևելք: Հեռավորությունը մարզկենտրոնից 43կմ: Ուռուտ (գետափը պատված է եղել ուռենիներով, որի պատճառով գյուղը եւ գետը այդպես են անվանել) գյուղը հիմնվել է 19-րդ դարի սկզբին: Ուռուտ գյուղը փռված է Մեծ քար կոչվող սարի լանջին 2կմ երկարությամբ: Կողքով հոսում է Ուռուտ գետը: Գյուղի արևելյան մասում է գտնվում եկեղեցին, իսկ հարավ-արևմտյան մասում է գտնվում «Սուրբ Սարգիս» մատուռը:
Ծովի մակերեւույթից բարձր է 1450մ:

Ընթերցել...
 
Սարչապետ PDF Տպել Էլ.փոստ

Մակերես` 22,16կմ2

Բնակչություն` 2102

Տնային տնտեսությունների թիվը` 480:
Գյուղ Տաշիրի տարածաշրջանում, Տաշիր քաղաքից 16 կմ հյուսիս-արևելք, մարզկենտրոնից գտնվում է 68կմ հեռավորության վրա:
Բնակչությունը հիմնականում Արևմտյան Հայաստանի Մուշից, Ալաշկերտից գաղթածներն են, որոնք 1826-28թթ. Ռուս-պարսկական պատերազմի օրերին տեղահանվելով ճանապարհ են ընկել դեպի Արեւելյան Հայաստան: Այսպիսի մի հալածական խումբ էլ հասել է Լոք սարի լանջը, ինչպես պատմում են, դեպի անտառ անցնելու միտումով: Բերնեբերան անցած պատմությունը հանգում է նրան, որ սայլի անիվը ջարդվել է, առաջընթացը ընդհատվել և հիշյալ ընտանիքները ծվարել են Վիրահայոց լեռների երկրորդ թագուհու (Լալվարից հետո) Լոք սարի ստորոտում:
Հետաքրքրություն է ներկայացնում գյուղի անվանումը` Սարչապետ, որի ստուգաբանությունը առ այսօր չի տրված: 
Բարձրությունը ծովի մակարդակից 1705 մետր: Բնակավայրի ռելիեֆը լեռնային է, խիստ էռոզացված, ամռանը զով է, ձմռանը` չափավոր ցուրտ: Ձմռան տևողությունը 202 օր է, իսկ ամռանը` 163 օր: Տարեկան միջին ջերմաստիճանը 3.6ºC է, իսկ առավելագույնը` +28ºC -30ºC: Տարեկան տեղումների քանակը 700-720մմ է: Գյուղատնտեսական նշանակության հողերը` 1732,4 հա, որից` 551,7 հա վարելահող, 3441հա խոտհարք, 745,8 հա արոտ: Հողերը գտնվում են 30-40º թեքության վրա:

Ընթերցել...
 
Նորաշեն PDF Տպել Էլ.փոստ

Մակերես` 14,13կմ2

Բնակչություն` 1157

Տնային տնտեսությունների թիվը` 350: Գյուղ Տաշիրի տարածաշրջանում, Տաշիր քաղաքից 10 կմ հյուսիս-արևւելք, մարզկենտրոնից գտնվում է 62 կմ հեռավորության վրա: Գյուղի բնակիչների նախնիները եկել են Կարսից, Մուշից` 1860-ական թվականներին: Բարձրությունը ծովի մակարդակից 1575 մետր: Կլիման բարեխառն է, ձմեռը երկարատև ու ցրտաշունչ, ամառը զով: Հաճախ են երկարատև անձրեւները եւ կարկտահարությունը:Գյուղատնտեսական նշանակության հողերը` 1157,2 հա, որից` 738,5 հա վարելահող, 138,5հա խոտհարք, 236,6 հա արոտ:

Ընթերցել...
 
Ամրակից PDF Տպել Էլ.փոստ

Մակերես` 12.148կմ2

Բնակչություն` 530

Տնային տնտեսությունների թիվը` 214
Գյուղ Ստեփանավանի տարածաշրջանում, Ստեփանավան քաղաքից 4կմ արեւելք, մարզկենտրոնից գտնվում է 30կմ հեռավորության վրա: Գյուղը հիմնադրվել է 1840-ական թթ պատմական Ամրակ (Ամրակից) գյուղի տեղում: Նախկինում ունեցել է Կիրովո, Նիկոլաեւկա, Նովոնիկոլաեւկա անվանումները: Ամրակից է վերանվանվել 1991 թ-ին: 
Գյուղը տեղադրված է Ձորագետի աջափնյակում, Բազումի լեռնաշղթայի հյուսիսահայաց լանջին, բլրապատ հարթավայրում` ծովի մակարդակից 1380մ բարձրության վրա: Կլիման բարեխառն լեռնային է, տևական, ցուրտ ձմեռներով: Ամեն տարի հաստատվում է կայուն ձնածածկույթ: Ամառները տաք են, համեմատաբար խոնավ: Տարեկան թափվում են 600-700մմ մթնոլորտային տեղումներ: Ագրոկլիմայական տեսակետից ընկած է մասնակի ոռոգման գոտում: Շրջակայքում կան անտառներ:

Ընթերցել...
 
<< Սկիզբ < Նախորդ 1 2 3 4 5 6 Հաջորդ > Վերջ >>