Ֆոկուս-խմբային քննարկում «Բազմաշահագրգիռ սոցիալական պաշտպանություն» ծրագրի շրջանակներում

Սույն թվականի մարտի 7-ին «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ում կազմակերպել էր ֆոկուս-խմբային քննարկում Ալավերդի բազմաբնակավայր համայնքի Սոցիալական Աջակցության Տարածքային Գործակալությանը(ՍԱՏԳ) կից գործող համակարգող խորհրդի անդամների հետ:

Քննարկման հիմնական նպատակն էր վեր հանել «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքով՝ Համակարգող խորհրդին  վերագրված գործառույթների իրականացման մեխանիզմները, պարզել, թե արդյոք, ինչ չափով են իրականացնում աջակցող ցանցի անդամները իրենց վերապահված գործառույթները:

 

 

Ֆոկուս-խմբային քննարկումը վարեց «Բազմաշահագրգիռ սոցիալական պաշտպանություն» ծրագրի համակարգող Հուսիկ Մարտիրոսյանը:

Քննարկման ավարտին մասնակիցները որակապես գնահատեցին իրենց կողմից՝ վերը նշված օրենքով իրականացվող գործառույթների իրականացման գործընթացը:

«Բազմաշահագրգիռ սոցիալական պաշտպանություն» ծրագիրն իրականացվում է «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի կողմից «Իրավաբանների հայկական ասոցացիա» ՀԿ ղեկավարությամբ, կոնսորցիումով գործարկվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում:«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: