Մեծ Այրումի դպրոցի գրադարանում կգործի տեղեկատվական կետ

Այսօր՝  հուլիսի 31-ին Մեծ Այրում համայնքի դպրոցում տեղի ունեցավ քննարկում, որին մասնակցում էին՝  դպրոցի աշակերտական խորհուրդը, համայնքի սոցիալական աշխատող՝  Տարոն Գրիգորյանը, դպրոցի տնօրեն՝  Սոֆիա Այվազյանը և «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի տնօրեն՝  Օլեգ Դուլգարյանը, քննարկման ժամանակ քննարկվեց Մեծ Այրում համայնքի դպրոցի գրադարանում տեղեկատվական կետի ստեղծման ծրագիրը:

Դեռևս 2013թ. դեկտեմբերին Մեծ Այրում համայնքի դպրոցում «Քաղաքացիական ձայն և գործողություն»  իրականացված խմբային քննարկումների ժամանակ, աշակերտները բարձրաձայնեցին գրադարանում տեղեկատվական կետի ստեղծման խնդիրը: Այնույետև աշակերտները  այս հարցի համար ակտիվ խմբի հետ փորձել են իրականացնել ֆոնդհայթայթման աշխատանքներ տեղեկատվական կետի ծրագիր ստեղծելու համար:

2014թ. հունիսին աշակերտական խորհուրդը  դպրոցի տնօրինության և «Համայնքային համախմբնամ և աջակցության կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ ձեռք բերեցին պայմանավորվածություն տեղեկատվական կետի ծրագրի իրականացման համար:

Անհրաժեշտ սարքավորումները՝  համակարգիչ, տպող-պատճենահանող սարքավորումը կտրամադվի «Համայնքային համախմբնամ և աջակցության կենտրոն» ՀԿ-ի կողմից, դպրոցն էլ իր հերթին կապահովի գրադարանը ինտերնետային կապով, ինչպես նաև այսօր  աշակերտները քննարկեցին էլեկտրոնային գրադարան ստեղծելու գաղափարը:

Դպրոցի գրադարաններում տեղեկատվական կետի ստեղծման ծրագիր է  իրականացվում նաև Ջիլիզա և Քարինջ համայնքների միջնակարգ դպրոցներում:

Դպրոցի գրադարաններում հագեցվածության ծրագիրը իրականացվում է «Համայնքային համախմբնամ և աջակցության կենտրոն» ՀԿ-ի կողմից «Համայնքային  աջակցության ծրագրի» շրջանակներում  «Վորլդ Վիժն Հայաստան»-ի  ֆինանսական օժանդակությամբ: