Շնորհավոր երիտասարդներին՝ միջազգային օրվա կապակցությամբ

Հասարակության  ամրապնդման գործում  նշանակալից դեր ունի՝  խելացի, կրթված,  նախաձեռնող, վճռական,  գործուն և պահանջատեր  երիտասարդը, նա է հանդիսանում Հայաստանի զարգացման հիմնաքարը:

Օգոստոսի 12-ը Երիտասարդության միջազգային օրն է: 1999 թ. դեկտեմբերի 17-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ օգոստոսի 12-ը հռչակվել է Երիտասարդության միջազգային օր։ Այն ընդունվել է 1998թ. օգոստոսի 12-ին Լիսաբոնում անցկացված երիտասարդության հարցերով նախարարների համաշխարհային խորհրդաժողովի առաջարկությամբ։ Աշխարհում առաջին անգամ Երիտասարդության միջազգային օրը նշվել է 2000թ. օգոստոսի 12-ին: Տոնը հռչակվել է երիտասարդությանն ուղղված գործողությունների համաշխարհային ծրագրի մասին երիտասարդության իրազեկության բարձրացմանը նպաստելու նպատակով:

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ն  կարևորում է իր աշխատանքների մեջ երիտասարդների դերն ու նրանց հետ  համագործակցությունը, քանի-որ երիտասարդներն են հանդիսանում կազմակերպության առաքելության և գործունեության հենքն ու կրողը, իրենք են երաշխիքը քաղաքացիական հասարակության կերտման և ժողովրդավարական արժեքների ամրապնդողը  մեր երկրում :

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ն վստահ է, որ վաղվա օրը կերտողը հենց երիտասարդությունն է լինելու և այս գեղեցիկ տոնի կապակցությամբ  իր շնորհավորական ուղերձն է հղում  Հայսատանի որջ երիտասարդությանը, ցանկանում կամք ու հավատ  և հաջողություններ նախաձեռնած գործերի մեջ:  Շնորհավոր...