Ստեղծվեց ՄԱԿ-ի Գլոբալ համագործակցություն հանուն երիտասարդության Հայաստանյան ցանցը

Երիտասարդության միջազգային օրվան նվիրված՝  օգոստոսի 12-ին  «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն»  ՀԿ-ի տնօրեն Օլեգ Դուլգարյանը մասնակցեց ՄԱԿ-ի Գլոբալ համագործակցություն հանուն երիտասարդության Հայաստանյան ցանցի ստեղծմանը ։

Ցանցի ստեղծման գաղափարը առաջացավ, երբ «Սերունդ համահայկական երիտասարդական կենտրոնը» դիմեց ՄԱԿ-ի գլխամասային գրասենյակ,  որպեսզի դառնա «Գլոբալ համագործակցություն հանուն երիտասարդության ցանցի» անդամ:

Հայաստանյան ցանցի հիմնադիր անդամ հանդիսացավ նաև « Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ն,  որը ընտրվեց նախաձեռնողների կողմից և ցանցում ստանձնեց  «Մասնակցություն և կառավարում» ոլորտը, որտեղ առաջիկայում կբերի իր մասնակցությունը հաշվի առնելով կազմակերպության փորձը այս բնագավառում: