Վանաձորում տեղի ունեցավ՝ «Կամավորության ծրագրի արդյունավետ կառավարում» թեմայով դասընթաց

2014թ. օգոստոսի 11-12  Վանաձորում  ՀԿ Կենտրոնը կազմակերպել էր  «Կամավորության ծրագրի արդյունավետ կառավարում»  թեմայով  դասընթաց, որին մասնակցեցին՝ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի ներկայացուցիչները  Մեծ Այրում և Ալավերդի համայնքներից, դասընթացին մասնակցեցին   նաև՝  Դիլիջան, Աղավնավանք և Ազատան համայնքների շահառու կազմակերությունների ներկայացուցիչները:

Որպես դասընթացի արդյունք՝  «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի ներկայացուցիչները մշակել են կամավորությունը խթանող նախագիծ, որը առաջիկայում կվերածվի լուռջ ռազմավարության:

«Կամավորություն ծրագրի արդյունավետ կառավարում» թեմայով դասըթացը կազմակերպվել է Վանաձորի ՀԿ կենտրոնի կողմից, «Հավասար հնարավորություններ ազգային փոքրամասնությունների և խոցելի խմբերի մշակութային իրավունքների իրագործման համար, հարստություն բազմազանության միջոցով»  ծրագրի շրջանակներում «Գուրտ Ռեսուրս կենտրոնի» կողմից՝  ԵՄ աջակցությամբ: