Քարինջի դպրոցը կունենա տեղեկատվական կետ և ոչ միայն...

2014թ. օգոստոսի 14-ին «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի աշխատակիցները Լոռու մարզի Քարինջ  համայնքի  դպրոցին հանձնեցին  համակարգիչ, իր բոլոր սարքավորումների հետ միասին (համակարգիչ, տպիչ-սկաներ-քսերոքս), որը նախատեսված է դպրոցի գրադարանում տեղեկատվական կետ ստեղծելու համար:

Դեռևս 2013թ. դեկտեմբերին Քարինջ  համայնքի դպրոցում «Քաղաքացիների ձայն և գործողություն» մեթոդոլոգիայով իրականացված խմբային քննարկումների ժամանակ, աշակերտները առաջնային համարեցին գրադարանում տեղեկատվական կետի ստեղծման խնդիրը: Մի քանի ամիս շարունակ աշակերտները այս հարցի լուծման համար ակտիվ խմբի հետ փորձել են իրականացնել ֆոնդհայթայթման աշխատանքներ :

Քարինջ  համայնքը ունի  բազմաթիվ խնդիրներ, խնդիրներից մեկը համայնքի դպրոցում տեղեկատվական կետի բացակայությունն է, որը դժվարեցնում է  աշակերտներին՝ անհրաժեշտ  տեղեկատվություն ձեռք բերելու գործում: Դեռևս 2014թ. հունիսին  աշակերտական խորհրդի, դպրոցի տնօրինության և «Համայնքային համախմբնամ և աջակցության կենտրոն» ՀԿ-ի միջև ձեռք էր բերվել եռակողմ պայմանավորվածություն՝  համայնքի գրադարանում տեղեկատվական կետի ստեղծման ծրագիր իրականացնելու համար: Համայնքի գրադարանը այսուհետ կունենա  տեղեկատվական կետ, որը  կսկսի գործել 2014 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ: Աշակերտնեը մեծ ոգևորությոմբ էին սպասում համակարգչին և հավելեցին, որ այսուհետ Քարինջի դպրոցը կունենա էլ առավել բարձր առաջադիմություն ուսման մեջ:

Համակարգչի հանձնումից հետո տեղի ունեցավ քննարկում, աշակերտնեիր և տնօրենի հետ, որտեղ տնօրենի նշումից պարզվեց, որ առաջիկայում դպրոցը կունենա ընթերցասրահ, որտեղ և կտեղադրվի համակարգիչը իր ինտերնետ կապով, որտեղ աշակերտները կարող են հանգիստ աշխատել և ձեռք բերել իրենց անհրաժեշտ տեղեկատվական նյութերը: Քննարկման ժամանակ ձեռք բերվեց պայմանավորվածություն, վերանորոգել մարզադաշտի հանդերձարանը և կատարել ցանկապատման աշխատանքներ դպրոցի միջոցներով և ՏԻՄ օժանդակությամբ:

Հիշեցնենք, որ դպրոցի գրադարաններում տեղեկատվական կետի ստեղծման ծրագիր է իրականացվում Մեծ Այրում, Ջիլիզա և Քարինջ համայնքների միջնակարգ դպրոցներում: Դպրոցի գրադարանների հագեցվածության ծրագրերը իրականացվում են «Համայնքային համախմբման  և աջակցության կենտրոն» ՀԿ-ի կողմից «Համայնքային աջակցության ծրագրի» շրջանակներում «Վորլդ Վիժն Հայաստան»-ի ֆինանսական օժանդակությամբ: